22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանը դրական մոտեցում ունի հայերի հանդեպ

Օրեր անց՝ մայիսի 19-ին, Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ հաղթողի հիմնական հավակնորդներն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին և պահպանողականներից Իբրահիմ Ռաիսին: «Նախագահի թեկնածուներից  մեկը՝ Մուհամմեդ Բագիր Գալիբաֆը, որը Թեհրանի քաղաքապետն էր, ինքնաբացարկ հայտնեց՝ հօգուտ Ռաիսիի: Սա շատ հետաքրքիր մոտեցում էր, որովհետև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2013 թվականին, երբ հաղթեց Ռոհանին, խնդիրն այն էր, […]

Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի հանդիպումը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկու նախագահների հանդիպման օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ աջակցությանը, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ […]

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկաանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Մատաղ քեզ հայ զինվոր. արցախցի փոքրիկները հուզեցին/տեսանյութ/

Արցախ աշխարհի Բերդաձոր գյուղը շուրջ մեկ տարի բռնազավթված էր, ադրբեջանցիները հասցրել էին արդեն բնակություն հաստատել հայերի օջախներում: Ցավը շատ էր, բայց հուսահատություն չկար, կար պայքար: 1992 թվականի մայիսի 17-ին Բերդաձորը ազատագրվեց: Գյուղի դպրոցի աշակերտները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պաշտում են իրենց գյուղը: 9 տարեկան Հայասերը ուզում է հայտնի կարատեիստ դառնալ.«Որ ջարդեմ թուրքի գլուխը»,-ասաց: […]

«Եթե չլիներ պայմանագիրը, կլիներ պատերազմ, կլինեին ավելի զոհեր» (տեսանյութ)

«23 տարի առաջ ստորագրվեց մի պայամանգիր, որը մինչ այսօր գործում է, և անկախ նրանից, որ ադրբեջականկան կողմը խախտում է այս զինադադարի դրույթները, այն գործում է մինչ օրս՝ շարունակելով հադես գալ որպես զսպող գործոն»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով դեռևս 1994-ին ստորագրված զինադադարի մասին: Ըստ նրա` եթե չլիներ այդ զինադադարը, […]

Միևնույն է` Իրանը չի դավաճանի իսլամական Թուրքիային

«Հասան Ռոհանին, մեծ հաշվով, չի կարողացել իրականացնել խոստումները՝ կրճատել գործազրկության մակարդակը, չի կատարել նաև բնապահպանական, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ խոստումները: Այս առումով նա հայտնվել է բավական ծանր վիճակում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:  «Եթե մի քանի ամիս առաջ շատերը կարծում էին, որ արժանի մրցակից չունենալու պատճառով Ռոհանին հեշտորեն վերընտրվելու է, […]

Ամուսնուն, եղբայրներին, հորը պատանդ տարան. 25 տարի անց/տեսանյութ/

«Ալիևը ասում ա՝ Երևանն էլ է մերը, բայց ովա նրան բանի տեղ դնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնիկ բերդաձորցի Տաթևիկ Սաֆարյանը: Նա ընդգծում է. «Ղարաբաղը միշտ էլ եղել է՝ ղարաբաղցիները» Տաթևիկ Սաֆարյանը՝ 1991 թվականին իր երեք երեխաների հետ Բերդաձորում՝ տանն էր, երբ ադրբեջանցիները մուտք գործեցին գյուղ: Երիտասարդ կինը անցել փորձությունների միջով՝ ամուսնուն, հորը, եղբայրներին պատանդ տարան… […]

ԱՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ […]

Նոր պատերազմը միանգամայն նոր բնույթ է ունենալու. Ժամանակ

Քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ մեկնող պետական և քաղաքական գործիչների հիմնական արձագանքը համերաշխ հիացական է` մենք դասեր ենք քաղել քառօրյա պատերազմից, արվել են ու արվում են անհրաժեշտ աշխատանքներ, թշնամին չի համարձակվի նոր պատերազմ սկսել: Սակայն, թող ներվի ասել, այս ամենն ավելի շատ նման է քարոզչության, որը, եթե նույնիսկ իրական է կատարված աշխատանքի մասով, ապա առնվազն կասկածի […]

Մերկելը ակնարկել է Թուրքիայի ռազմաբազայից գերմանական զորակազմի դուրսբերման մասին

Գերմանիան  այլընտրանքային տարբերակ է փնտրում Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զինվորական անձնակազմը տեղափոխելու  համար: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո: Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլում  լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան հերթական անգամ արգելել է գերմանացի պատտգամավորներին մեկնել Ադանա քաղաքում գտնվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի