21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Հանվիր ինչքան ուզում ես Իվետա ջան, բայց Արցախ այցելելուց առաջ կմտածես

Մայիսի 9-ին երեկոյան ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կազմակերպված համերգին հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը յուրահատուկ ձևով հարգեց Շուշիի ազատագրման ժամանակ և հայրենական պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը: Տարազով դուրս եկավ բեմ ու մեկ ակնթարթում տարազը հանեց կիսամերկ բեմին ցրիվ տվեց իրեն: Աղջիկը մտքերով դեռ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում էր, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ […]

Facebook-ում հայտնված անմոռուկը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել

Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ: «Facebook»-ը ձեզ խաբել է», «Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ծաղիկը Հայոց ցեղասպանության խորհրդանի՞շն […]

Թուրքիայի հայկական «Քամփ Արմեն» մանկատունը կվերակառուցվի իր սկզբնական տեսքով

Ստամբուլի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է «Արմեն ճամբար» (Kamp Armen) անվամբ հայտնի հայկական որբանոցի վերակառուցման նոր նախագիծը: Թուրքական  «Haberler.com» լրատվակայքի փոխացմամբ՝ նոր նախագծով նախատեսվում է պահպանել կառույցի նախնական տեսքը՝ դարձնելով այն սոցիալ-մշակութային հիմնարկ: Քաղաքային խորհրդի անդամ, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Շենքը վերածվեց սոցիալ-մշակութային հաստատության: Այժմ […]

Ստամբուլահայերը Արամ Աթեշյանի դեմ ստորագրահավաք են սկսել

Ստամբուլահայերը change.org–ում ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի։   Ստորագրահավաքի կազմակերպիչները կոչ են անում եկեղեցուց հեռացնել Արամ Աթեշյանին և հետ վերցնել նրա հոգևոր կոչումները։

Մահապատիժը իսլամում խնդիր չի հարուցում․ Վատիկանում Թուրքիայի դեսպան

Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ մահապատիժը որևէ կերպ չի հակասում իսլամի կանոններին: «Կաթոլիկ լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում թուրք դեսպանն, անդրադառնալով Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումներին, ասել է, որ դա ժողովրդի պահանջն է: «Մահապատիժը ժողովրդի պահանջն է: Էրդողանը միայն բարձրաձայնում է այդ պահանջը: Մահապատիժը իսլամում տեսականորեն որևէ խնդիր չի հարուցում»,- ասել է Փաչաջըն: Վերջինս […]

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ՊԲ  և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։ Այս համատեքստում ընդգծվել է […]

Ամեն վայրկյան կարելի է սպասել պատերազմի. ԱՍԱԼԱ-ի Վազգեն /տեսանյութ/

«Ալիևը ընդհանրապես չգիտի, թե ինչ է պատմությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հրապարակած հեղինակային հոդվածին, ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Ալիևի հայտարարությունները այլևս չեն զարմացնում Վազգեն Սիսլյանին: Նա լրատվամիջոցներին հորդորում է չտարածել այդ անհեթեթությունները: «Պատերազմի հրահրումը ամեն օր է, զոհ ու վիրավորներ ենք անընդհատ ունենում: Ադրբեջանցին ու թուրքը նույն աննորմալ տեսակն են, […]

21-րդ դարում պարբերաբար կրկնվող բախումներն անթույլատրելի են․ ՌԴ դեսպանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը անդրադարձել է ԼՂ հիմնահարցին։ Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար կրկնվող բախումները 21-րդ դարում անընդունելի են։ «Մենք տեսնում ենք, որ պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում, բախումներ, մարդիկ են զոհվում: 21-րդ դարում դա անթույլատրելի է: Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (2016թ. մայիսի 16) և […]

Մայիսի 16-ին Սպիտակ տանը կկայանա Թրամփի ու Էրդողանի հանդիպումը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկու նախագահների առանձնազրույցից հետո նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ կկազմակերպվեն: Ավելի ուշ Թրամփը և Էրդողանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը պատրաստվում է արտահայտել իր տեսակետը՝ Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի