26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը շփման գծում հրթիռ է արձակել․ համանախագահները հայտարարություն են տարածել

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: 

«Համաձայն բազմաթիվ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ:

Կան հակասական հաղորդումներ այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև դրանց հետևանքով կրած վնասների ու զոհերի մասին: Միսնկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ