20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրավիճակը շատ ավելի տագնապալից է (տեսանյութ)

Երեկ միանգամից երկու ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել Իրանում՝ երկրի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` Այաթոլա Խոմեյնիի դամբարանում։ Խոմեյնիի դամբարանում  զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև խորհրդարանում։  Իրանում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, որ որևէ պետություն ապահովագրված չէ այդ չարիքից։ Ինչ պետք է անի Հայաստանը՝ […]

Գնդակոծում են Բաղանիսը

Երեկ՝ հունիսի 8-ի երեկոյան դարձյալ գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքը: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանից: Նա հայտնեց, որ կրակել են  գյուղի պաշտպանական դիրքերի և սահմանին ավելի մոտ թաղամասի վրա: «Գյուղի վարչական պատասխանատու Նարեկ Սահակյանից և բնակիչներից տեղեկացանք, որ տուժածներ չկան: Նյութական վնասները կպարզվեն […]

Ահաբեկչություն՝ Հայաստանի սահմանին. 168 Ժամ

Երեկ միանգամից երկու ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել Իրանում՝ երկրի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` Այաթոլա Խոմեյնիի դամբարանում։ Խոմեյնիի դամբարանում  զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև խորհրդարանում։ Ըստ տարբեր տեղեկությունների, խորհրդարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 7 մարդ, 4 մարդ պատանդ է վերցվել։ Ուշագրավ է, որ […]

Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Կատար զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայի կառավարության առաջարկով այսօր մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման կդրվի Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի […]

Գյուղը ծերանոց է դարձել /տեսանյութ/

«Ցավով եմ ասում, բայց գյուղը վերածվել է ծերանոցի: Բոլորը մեր գյուղում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ապրուստի ուրիշ միջոց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի խոսքով երիտասարդները լքել են գյուղը և հիմնականում արտերկրում են ապրում: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայում. Պենտագոնի խոսնակ

Պենտագոնի խոսնակ Ալբայ Ջեֆֆ Դեվիսը հայտարարել է, որ Ինջիրլիք ռազմաբազան օգտագործվում է Ռաքքայի օպերացիայի շրջանակներում, որն  այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ: Ըստ թուրքական  «Hurriyet» պարբերականի՝ նա այդ մասին հայտնել է մայիսի 6-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը Ռաքքայի գործողության մեջ որոշեց ընդգրկել նաև Սիրիայի քրդական ուժերին, […]

Իրանը դուրս կգա այս ծանր իրավիճակից

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան  իր էջում անդրադարձել է այսօր Իրանում տեղի ունեցած երկու ահաբեկչություններին, որոնք պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: «Իրանն ունի կայացած պետականություն և դիմակայել է շատ ավելի մեծ փորձությունների: Այնպես որ, այս անգամ էլ մեր բարեկամ և հարևան երկիրը հաջողությամբ կկառավարի մասնակիորեն արտակարգ իրավիճակը, դրանում որևէ կասկած չի կարող լինել»,-գրում է […]

Պետք է որոշակի ճշգրտումների ճանապարհով գնալ, պատգամավորը՝ Մինսկի խմբի այցից

«Մինսկի խմբի վերջին գործողությունները հայկական կողմը ընդունում է ի գիտություն, ինչը նյարդայնացնում է Բաքվին: Որոշ ժամանակ առաջ Մինսկի խումբը բավական հասցեական հայտարարություն արեց շփման գծում զինադադարի խախտման մասին: Խնդիրն այն է, որ Մինսկի խումբն այս պահին փորձում է պահել 1994 թ-ից հետո ձևավորված բանակցային ձևաչափը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով […]

Միջնորդների խնդիրն է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Ֆրանսիական եւ ամերիկյան կողմերի համանախագահների, ինչպես նաեւ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ ավելի վաղ ձեռք բերված […]

Իրանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին զերծ մնալ Թեհրանի մարդաշատ վայրեր այցելելուց

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ս.թ. հունիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից: Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի