14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իրանցիները կոտրեցին գրեթե համընդհանուր ընդունելություն գտած ևս մեկ կարծրատիպ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Թեհրանյան ահաբեկչությունների հետ կապված չափազանց կարևոր և ուսանելի մի հանգամանքի վրա կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել՝ հաշվի առնելով նաև այն, որևէ երկիր փաստացիորեն ապահովագրված չէ նմանատիպ ճգնաժամերի հավանականությունից:

Միանգամից երկու կարևոր և նշանակալի կետում ենթարկվելով ահաբեկչական հարձակման ո՛չ իրանական քաղաքական դաշտը, ո՛չ անվտանգության մարմինները, ո՛չ հասարակությունը և ո՛չ էլ ԶԼՄ-ները չդրսևորեցին խուճապի կամ խառնաշփոթի ամենափոքր նշույլ իսկ:

Ահաբեկչական հարձակման հետ կապված, որպես կանոն, լրջագույն ճգնաժամի կառավարումը, դրա կարգավորումը և հետևանքների վերացումն Իրանի պարագայում ընթացան օրինակելի և ինչ-որ տեղ նաև նախանձելի արագությամբ, հանդարտությամբ ու կազմակերպվածությամբ:

Ըստ էության, նման գործելաոճով իրանցիները կոտրեցին գրեթե համընդհանուր ընդունելություն գտած ևս մեկ կարծրատիպ, համաձայն որի՝ «արևելյան թափթփվածությունը» թույլ չի տալիս, այսպես կոչված, արևմտյան պետական և անվտանգային կառավարման համակարգ չունեցող երկրներին արդյունավետ կերպով դիմագրավել ոչ ստանդարտ իրավիճակները կամ մարտահրավերները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ