27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու hուլիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք Նավթի 22-րդ համաշխարհային կոնգրեսին:  Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կոնգրեսին կմասնակցեն 50-ից ավելի երկրների ներկյացացուցիչներ:

Ներկա կլինեն նաև խոշոր էներգետիկ  կազմակերպությունների՝  «Shell»-ի, «BP»-ի «ExxonMobil»-ի  «Chevron»-ի, «Total»-ի, «Saudi Aramco»-ի և «SOCAR»-ի ներկայացուցիչները:

Կոնգրեսի շրջանակներում  կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն նավթի և գազի ոլորտում Թուրքիայի առաջընթացին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ սա պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնի 2-րդ այցը կլինի Թուրքիա: Առաջին այցը նա կատարել էր մարտի 29-ին: Այդ ժամանակ նա հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Թիլլերսոնի առաջին այցի օրակարգային հարցերից էր իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը: Թուրքական իշխանությունները  նրան մեղադրում են 2016թ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ