06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դադիվանքի եկեղեցին կվերականգնվի /ֆոտո/

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Արցախում բավականին հետաքրքիր նախագիծ ենք սկսում. վերականգնելու ենք Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին: Առավելագույն ուշադրություն պատմական տեսքին ու ատրիբուտներին: Հիմնական գաղափարը՝ ռեստավրացիայի իդելականին մոտ մոդել ստեղծելն է, որպեսզի հետագայում նման միտք ունեցողներն առաջնորդվեն այս սկզբունքներով ու չափանիշներով: Ի դեպ, գաղափարը մի քանի ամիս […]

Կարևոր հուշագիր Իրանի հետ

Հունիսի 14-ին Թեհրանում կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։ Հուշագրով  նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության  զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ […]

Անկանխատեսելի. 168 Ժամ

Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռեւս փորձարկված չէ, […]

Արցախում շարունակվում է բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը

Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը: Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը կկառուցվի առաջիկայում: Դրան զուգահեռ՝ պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում բազմազավակ ընտանիքներին: Օգտատեր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը:

Էրդողանի խորհրդականների թիվը ու աշխատավարձի չափը գաղտնի է պահվում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը գաղտնի է պահում նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի խորհրդականների թիվը և վերջիններիս աշխատավարձի չափը:  Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նախքան սահմանադրական հանրաքվեն, Էրդողանի խորհրդականների թիվը հասել էր 23-ի:  Սակայն, երբ փորձ է արվել  նոր տվյալներ իմանալ խորհրդականների թվի և նրանց աշխատավարձի մասին, նախագահի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դա պատճառաբանվել է հետևյալ […]

Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում

Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի  «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին: Թուրքական «Karınca» թերթի կայքի  համաձայն՝  հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության […]

Արցախում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրերի շրջանակներում շարունակվում է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար առանձնատների կառուցման գործընթացը: Ներկայումս 44 առանձնատուն կառուցման փուլում է, ևս 35-ը՝ կկառուցվի առաջիկայում: Դրան զուգահեռ, պետությունն իրականացնում է նաև բնակարանների գնում և տրամադրում` բազմազավակ ընտանիքներին»:

Մեհրիբանը՝ Ալիեւների գլխին. Իրավունք

Նախօրեին հայաստանյան մի շարք լրատվական աղբյուրներ հի­շեցին Ադրբեշանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եղբոր, գործող նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր, ակադեմիկոս Ջալալ Ալիեւին վե­րագրվող մի քանի տարվա վաղեմության բաց նամակի մասին: Չնա­յած, մեծ հավանականությամբ, այդ բաց նամակն իրոք նրա ձեռքով է գրված՝ հաշվի առնելով այս հանգամանքը… Ջալալ Ալիեւը մահացել է ան­ցած տարվա փետրվարին, եւ նրա եղբորորդին այդպես […]

Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները: Ըստ զեկույցի՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայի ազգային, էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված և լուր է հրապարակվել: Մամուլում հրապարակված բոլոր նյութերում բացահայտվել է 58 տարբեր խմբերի նկատմամբ ատելության 2335 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» […]

Ռուս դեսպանին սպանելու հրամանը գյուլենականներն են տվել․ Անկարայի դատախազություն

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպել են գյուլենական համայնքի հետևորդները: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նման եզրահանգման է եկել սպանության գործով հետաքննություն իրականացնող Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը: Ռուս դեսպանի  սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվում է 5 անձ, որոնցից 1-ը Կիպրոսի համալսարաններից մեկի դասախոս է: Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ սպանությունից առաջ  դեսպանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի