26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Ըստ «Anadolu» լրատվական գործակալության՝  պատճառը  ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակում կատարելու գործով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ թիկնապահներին  ձերբակալելու մասին  ամերիկյան կողմի որոշումն է:

«Ամերիկյան իշխանությունները կայացրեցին սխալ, կողմնակալ և օրենքի վրա չկհիմնված որոշում: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրեցինք, որ մեր դեսպանության առջև ծեծկռտուքը տեղի ունեցավ այն պատճառով, որ տեղի անվտանգության մարմինները չձեռնարկեցին համապատասխան միջոցներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը ընկնում է ամերիկյան կողմի վրա: Ընդգծվել է, որ սովորաբար ամերիկյան կողմը ձեռնարկում է բոլոր անվտանգության միջոցառումներները, արտերկրյա ղեկավարների այցի ժամանակ: Սակայն Թուրքիայի նախագահի այցի ժամանակ նման միջոցառումներ չէին ձեռնարկվել:  Եվ հետևաբար Թուրքիայի քաղաքացիները, որոնք մասնակից են եղել տեղի ունեցածին, պատասխանատվություն չեն կրում դեպքի առնչությամբ:

Գործի առնչությամբ տեղի ունեցած հետաքննությունը որակվել է որպես կողմնակալ և  ոչ անկախ:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ