06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Զոհ ադրբեջանական բանակում

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ այսօր Գուսարի շրջանում հողին է հանձնվել երեկ Արցախի և Ադրբեջանի սահմանին զոհված ասկյար Սուլթան Շահվալադովի մարմինը… Հիշեցնեմ,որ Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող այդ շրջանը լեզգիաբնակ է և բավական հաճախ են այդ շրջանի բնակիչները մասնակցում այսպիսի թաղման արարողություններին,քանի որ Բաքվում նախընտրում են առաջնագիծ ուղարկել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին,իսկ թուրք-ազերիները հիմնականում ուղարկում ծառայելու թիկունքում…Բավական մեծ […]

Սկանդալ Ադրբեջանում. վաճառվում է Մուհամմեդ մարգարեի վկայական. Իրավունք

Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն էլնուր Թաղիեւին ղազիի /շարիաթական դատավորի/ ստորագրությամբ եւ կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հան­դիսանում է «սեյիդ»՝ այսինքն՝ Մուհամմեդ մարգարեի ժառանգ: Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Կովկասի մուսուլմանների վար­չությունը շտապել էր հայտարա­րել, որ այդպիսի փաստաթղթեր չի տրամադրում, […]

Թուրքիայի ընդդիմությունը 28 օրանոց բողոքի երթ է սկսել /ֆոտո/

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) Անկարայից մինչև Ստամբուլ 28 օր տևողությամբ «արդարության երթ» է սկսել: ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկելու նպատակով անցկացվող երթը գլխավորում է անձամբ կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:   Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝  Քըլըչդարօղլուն երթից առաջ հայտարարել է, որ դանակն արդեն հասել է ոսկորին: «Հույս ունեմ, […]

Ալիևը սպառնացել է

 Օրերս  ադրբեջանական Ջոջու Մարջանլի գյուղում գյուղացիների հետ հանդիպման ընթացքում  Ադրբեջանի նախագահը  հայտարարել է, թե կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիում: Ալիևը նշել է.  «Ադրբեջանական հողերի օկուպացիան մեծ անարդարություն և միջազգային իրավունքի խախտում է»: Ալիևը նշել է՝ աշխարհում երկակի ստանդարտներ կան՝  ընդգծելով՝ Հայաստանը մոռացել է ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին, դրանք անտելում է, իսկ  ՄԱԿ-ը […]

Արցախում հյուրընկալել ենԱրա Բաբլոյանի պատվիրակությանը

Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արթուր Թովմասյանը և այլ պատասխանատուներ: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, սա Արա Բաբլոյանի […]

Թուրքիայում որոշվել է քանդել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին կարող է քանդվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում: Այդ աշխատանքների շրջանակներում որոշում է կայացվել քանդել նշված թաղամասերում գտնվող մի շարք շինություններ, որոնց թվում հայտնվել է նաև պատմական հայկական կառույցը: Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը կամ տեղական […]

Ինչո՞ւ է հակառակորդը կրկին հիշեցնում «ТОС»-ի մասին

Սահմանային իրավիճակի և հակառակորդի կողմից անցակցվող վերջին զորավարժությունների մասին «Արցախպրես»-ը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը: – Պարո՛ն Հասրաթյան, նախ երկու խոսքով խնդրում ենք մեկնաբանել շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակը: – Առաջնագծում իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո: Նախորդ […]

Պետք է փոխզիջում գտնվի․ Զախարովան՝ ԼՂ հիմնահարցի մասին

Հայաստանն ու Ադրբեջանը ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները, սակայն գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Փոխզիջման փնտրումը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում ՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են […]

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին դատապարտել են 25 տարվա ազատազրկման

Թուրքիայում 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո այսօր դատարանի դահլիճում կալանավորվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու […]

«Հավանաբար, Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում Ալիևին տեսնել»

«Պատերազմի հավանականությունը բավականին մեծ է: Ադրբեջանն իրեն զինել է: Իսկ նախագահները առանձնապես չեն էլ ուզում  հանդիպել: Հավանաբար, Սերժ Սարգսյանն  ընդհանրապես չի ուզում Ալիևին  տեսնել, քանի որ փորձը ցույց է տալիս՝  բանակցություններն արդյունք չեն տալիս: Մեզ վստահության մեխանիզմներ են պետք.  միայն այդ պարագայում կկարողանանք հույս ունենալ, որ, միգուցե, բանակցություններն արդյունք տան», –   ասօր լրագրողների հետ հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի