07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Կգա օրը, կզղջանք Վանոյի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար» (տեսանյութ)

«Ազգային գաղափարախոսությանը դավանաբանության մեջ դրել է Գարեգին Նժդեհը: Ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ եղել է Նժդեհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ  Մերուժան Հովհաննիսյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու ԽՍՀՄ-ից անջատվելու մասին:  Նա նշեց, որ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանվելու են, քանի որ դրանք են բերել անկախության:   Ըստ բանաստեղծի՝ ձեռքբերումները շատ էին, բայց […]

Թուրքական «դասը» Պուտինին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փետրվարի 3-ին սիրիական Իդլիբ նահանգի օդային տարածքում Անկարայի կողմից հովանավորվող “Ջեյշ ալ-Նասր” ահաբեկչական կազմակերպության զինյալները խոցեցին ռուսական Су-25СМ ռազմական ինքնաթիռը,իսկ ողջ մնացած օդաչուին էլ սպանեցին…Ավելորդ է հիշեցնել,որ թուրքերի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները շատ քիչ են սեփական նախաձեռնությամբ որևէ բան կատարում,իսկ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռ խոցելու համար պարտադիր պետք […]

Ամենամեծ սխալն այն էր՝ «Ղարաբաղ» կոմիտեն որոշում կայացրեց, որ գնում է իշխանության

 «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ ղարաբաղյան շարժման հիմնական ձեռքբերումն այդ վիճակն էր, որ թույլ տվեց հաղթահարել եղած խնդիրները, երկրաշարժի հետևանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «Ամենամեծ հարստությունը, ամենակարևորը հայ մարդն էր, որ տեսանք, որ ռեալ երևույթ էր, մենք ձեռք բերեցինք ուղու պատկերացումը, թե ինչ ուղիով պետք է գնա մարդը, մենք ձեռք […]

Հայաստանը ձախողեց Բելառուսից Ադրբեջան զինտենիկայի մատակարարումը․ ադրբեջանական զլմ-ներ

Բելառուսից ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսից ռազմական տեխնիկա գնորդներից խոշորագույններից մեկն է, գրում է ադրբեջանական minval.az-ը։ «Ադրբեջանը մե խոշորագույն հաճախորդներից է։ Մենք ցանկանում էինք «Պոլոնեզներ» վաճառել Ադրբեջանին, սակայն Հայաստանը դրան դեմ էր, իսկ Հայաստանը մեր գործընկերն է ՀԱՊԿ-ում։ Այդ պատճառով այդ գործարքը այդպես էլ չկայացավ»,- ասել է Ալեսինը։      

Մենք ապրում ենք ապոկալիպսիսի շրջանում. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (տեսանյութ)

«88-ին դեռ ելույթ եմ ունեցել հանրահավքում ու ասել, որ խորհրդային միության ԿԳԲ-ն մասնակցում է  շարժման հարման գործին, ու ես համարում էի, որ առանց անվտանգության համակարգի հնարավոր չէր դա: Գնահատականն այն էր, որ դա արվում էր, որպեսզի գորբաչովյան պերեստրոյկան փլվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակից: Շարունակելով Մանուչարյանը […]

Մեզ այլևս հերոսներ պետք չեն, գոհ ենք

1993 թ. փետրվարի 5-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ: Մեր պատմությունը կարծես նույն էջի վրա կանգ է առել ու ինչպես ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը՝ մենք հաղթելու ենք, քանի որ թուրքը նույն թուրքն է, ով փախչում […]

Մարտակերտում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը […]

Բակո Սահակյանն ու Արմեն Ամիրյանը հանդիպել են

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի եւ Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարեւորելով […]

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չկրակի

Հակամարտության կարգավորման հնարավորություն այսօր չկա. Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով արցախյան հիմնախնդրից: Նա նկատեց, որ այս պահին հայկական ու ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ որևէ հույս, որ առաջիկայում, մոտ ապագայում հարցը կարող է լուծվել, որ  փոխզիջում կարող է լինել,  չկա: «Ես կարծում, որ ներկայիս  իրավիճակը, երբ և բանակցում են, […]

ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում․ Hürriyet

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում։ Չամլըբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի