09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան

Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: Ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն: Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը: Այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ նշելով, որ ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: […]

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը՝ Ներկայացուցչական ժողովը, դատական հայց է ներկայացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ: «Ակօս» հայկական շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Ներկայացուցչական ժողովն իրավունքները վերականգնելու նպատակով դատարան է դիմել այն բանից հետո, երբ նախարարությունը չի պատասխանել պատրիարքի ընտրությունների անցկացման համար ներկայացված դիմումներին: 2017թ մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ կազմված Ներկայացուցչական ժողովը […]

Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիչում գտնվող ամերիկացի զինվորներին

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը անդրադարձել է երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային: Ըստ թուրքական «Milliyet»  թերթի կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ իրենք թիրախավորելու են Սիրիայում տեղի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG)  համազգեստը կրող ցանկացած զինյալի՝ հաշվի չառնելով վերջիններիս ազգային պատկանելիությունը: […]

Թուրքիայում Աֆրինի գործողության վերաբերյալ սոցցանցերում հրապարակում արած հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Այսօր լրանում է 17-րդ օրը, ինչ Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:    Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել այս ընթացքում, սոցցանցերում գործողության վերաբերյալ իրենց հրապարակումներում «ահաբեկչության քարոզչություն» անելու մեջ մեղադրվողների ձերբակալությունների վերաբերյալ:   Այդ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ ահաբեկչության պրոպագանդայի մեջ մեղադրվել և բերման է ենթարկվել սոցցանցերում […]

Բթացնում են զգոնությունը

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։ Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ […]

Լայնածավալ ճնշումներ են սկսվել. 168 Ժամ

Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմա­նացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրա­դառնալով Կրակովում անցյալ տարի կայացած հանդիպման վերաբերյալ վերջերս տարածված տեղեկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարելիք այցին տարածաշրջան: Ալեքսանդր Ռարն ասել է, որ նույնիսկ Կրակովում սկզբունքային համաձայնության դեպքում հնարավորություն ունենալու պա­րագայում ադրբեջանական կողմը կրկին առաջ կմղի բովանդա­կային բանակցություններ անցկացնելու […]

Ինչու է Ալիեւը շտապում. խնդիրներ կան. Հայկական Ժամանակ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնե­լու մասին: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018 թ. ապրի­լի 11-ին: Այնինչ նախագահական հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանական ընդդիմությունը քննադատում Է Ալիեւի այս քայլը եւ կարծում, որ սրանով Ալիեւը նպա­տակ ունի առաջ անցնել զարգացումներից, չորրորդ անգամ ընտրվել նախագահ, այսպիսով եւս […]

Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո սառույցը հալվում է. BBC

«BBC»-ի թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան կատարած այցից առաջ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարել 2 երկրների հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը: Հոդվածի թուրք հեղինակը հիշեցրել է, որ  Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները: «2015 թվականի […]

Հռոմի պապն ու Էրդողանը հանդիպել են /տեսանյութ/

Վատիկանում այսօր՝ փետրվարի 5-ին, հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Ինչպես տեղեկացնում են թուրքական զլմ-ները, հանդիպումն անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության: Այն տևել է 1 ժամ։ 

300 ահաբեկիչ ադրբեջանցի է մահացել

«Սիրիայում և Իրաքում տարբեր խմբավորումների կազմում կռվող շուրջ 300 ազգությամբ ադրբեջանցի ահաբեկիչ սպանվել են: Պաշտոնական տվյալներով 92 ահաբեկիչ իբր պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանում, շուրջ 260 հոգի էլ զրկվել է քաղաքացիությունից: Տեղեկություններ կան, որ ավելի քան 300 ադրբեջանցի կին և երեխա այս պահին գտնվում են այդ խմբավորումների կազմում, որոնք ևս սպանվում են մարտերի ժամանակ: Երեխաներից միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի