26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևը փորձում է չորրորդ անգամ նախագահ ընտրվել՝ ավելի հեշտ և առանց ընտրատայքարի /տեսանյութ/

Օրերս՝ մասնավորապես  փետրվարի  5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրամանագիր  ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի վաղ   Ադրբեջանի  իշխանությունները հայտարարել էին, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին   2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Բայց, արի ու տես, Ալիևը որոշել է փոխել ընտրությունների օրը։

Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ  նախատեսվում է ՝  նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշումներ կայացնել

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել «Մուսավաթ»-ից Իսա Ղամբարը, դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն և գործող նախագահ Իլհամ Ալիևը։  Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է՝ Ադրբեջանի նախագահը երկիրը կգլխավորի 7 տարի:

Այսօր անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ «Հենարան» մամուլի ակումբում   ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը   լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  այս ընտրություններն արտակարգ են այնքանով, որ ոչ մի ազդակ չի եղել, որպեսզի Ադրբեջանում անցկացվեն վաղաժամ նախագահական ընտրություններ։ 

 «Պարզապես Ալիևն իր այս քայլով փորձեց իր համար ամեն ինչ հարթել  և անցում կատարել ավելի ուժեղ նախագահական համակարգի։ Ալիևը փորձում է  չորրորդ անգամ նախագահ ընտրվել՝ ավելի հեշտ և առանց ընտրատայքարի, որովհետև ընդդիմության կողմից արդեն կային ազդակներ, ընդդիմությունը կարող էր համախմբվել և միասնական թեկնածուով հանդես գալ աշնանը սպասվելիք նախագահական ընտրություններում, իսկ Ալիևին այս պահի դրությամբ պետք չեն նման զարգացումներ», –   ասաց ադրբեջանագետը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց՝ ակնհայտ է ՝ Ալիևը լուրջ մրցակիցներ չի ունենալու, իսկ մնացած թեկնածուները, ովքեր հայտարարել են՝  մասնակցելու են ընտրություններին, ազդեցիկ ֆիգուրներ չեն համարվում Ադրբեջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ