08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիևը փորձում է չորրորդ անգամ նախագահ ընտրվել՝ ավելի հեշտ և առանց ընտրատայքարի /տեսանյութ/

Օրերս՝ մասնավորապես  փետրվարի  5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրամանագիր  ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի վաղ   Ադրբեջանի  իշխանությունները հայտարարել էին, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին   2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Բայց, արի ու տես, Ալիևը որոշել է փոխել ընտրությունների օրը։ Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ  նախատեսվում է ՝  նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ […]

Արցախի նախագահը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

Անկայուն Իրանը վտանգավոր է Ղարաբաղի համար. 168 Ժամ

«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ […]

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:  Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:  Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ […]

Էրդողանը մանրամասնել է հայերի շուրջ զրույցը Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում ունեցած հանդիպման մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, որի ժամանակ ինքը Պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ […]

Թուրքիան պաշտոնապես միջամտում է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ է ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Հայոց պատրիարքի տեղապահ: «Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ նույն  նամակով նահանգապետարանը հայտարարել է, որ շարունակում է ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես ընդհանուր պատրիարքական փոխանորդ: Փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը […]

Ուժեղ պայթյուն Բաքվի ռազմական գործարաններից մեկում (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով ուժեղ պայթյուն է որոտացել Բաքվում գտնվող և Ռազմական արդյունաբերության նախարարությանը ենթական “Ռադիոգործարանում”… Դեպքի վայր են մեկնել մեծ քանակությամբ հրշեջ և շտապ օգնության մեքենաներ…Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան…»։

Արցախում հայաստանցի պաշտոնյաներին արգելել են«պոստեր» գնալ. Հրապարակ

Արցախում այլեւս արգելվում է «վփսռվել» սահման պահող զինվորի հաշվին: Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»: «Պահանջն «ամենա­բարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»»,- կատակեց թերթի աղբյուրը: Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած Աժ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են Աժ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, […]

Ալիեւն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով եւ այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիեւը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված