26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը հրաժարվե՞լ է նստել հասարակ աթոռի վրա Պապի հետ հանդիպմանը

Թուրքական մի շարք կայքերում և սոցցացներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Ըստ այդ շրջանառվող լուրերի, երբ կողմերը հանդիպել են Հռոմի պապի գրասենյակում, աշխատակիցները Թուրքիայի նախագահին առաջարկել են մի աթոռ (նկարում՝ կարմիր շրջանակով), որը տարբերվում էր Ֆրանցիսկոս Պապի համար նախատեսված աթոռից: Էրդողանը հրաժարվելով, իրեն առաջարկած աթոռից, պահանջել է, որ իր համար բերեն այլ աթոռ, որը նույնքան հարմարավետ է, որքան Հռոմի Պապինը: Վերոնշյալ լուսանկարը «Facebook»-ի 20 հազար օգտատեր հավանել է, իսկ 5 հազարը՝ կիսվել այդ լուսանկարով:

Բայց թուրքական «Haberler» լրատվակայքը, «Ihlas» լրատվական գործակալությունը, հանդիպմանը ներկա գտնված լրագրողներին վկայակոչելով, հերքել են վերոնշյալ տեղեկությունը և պարզաբանել, որ նկարում կարմիր շրջանակի մեջ առնված աթոռը ընդամենը նախատեսված է եղել թարգմանչի համար: Իսկ Էրդողանը բազմել է նույն այն աթոռին, որը նախկինում առաջարկվել է Պապի հյուրերին:

Հիշեցնենք, որ դա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում «պատմական» է որակվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ