06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լավրովը եւ Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի եւ այլն: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Միջանկյալ նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  լրագրողները  Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: «Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, […]

Փաշազադեի կոչն Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ է. ՀՀԿ

«Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար ոչ այլ ինչ է, քան Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բայց սա ձախողված փորձ է, որովհետև արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելը անբարոյականություն է, և դրա վառ ապացույցը Իրանի Իսլամական […]

Թուրքիան Ռուսաստանից պահանջել է արտահանձնել թուրք կոմունիստ գործչին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանից պահանջել է իրենց արտահանձնել Թուրքիայի կոմունիստական «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ուրալին: Վերջինս  Սոչիում մասնակցել էր Սիրիայի  հարցով կոնգրեսին: Իսկ DHKP-C-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Ուրալը Թուրքիայում մեղադրվում է 2013թ. Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Ահաբեկչության ժամանակ սպանվել էր 52 մարդ:  «Նախապես այդ ահաբեկիչը չկար […]

Մենք պատերազմ չենք ուզում․ Հակոբ Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ իրեն  քաղաքականությունից դուրս չի պատկերացնում, բայց, միևնույն ժամանակ, չի ուզում հրաժարվել  հրաժարվի ֆիլմարտադրությունից: Հակոբ Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը կոչվում է  «Մենք ընկերներ ենք»։ Ֆիլմը պատմում  է   հայի եւ ադրբեջանցու ընկերության  մասին։ «Արդեն ավարտվել են ֆիլմի աշխատանքները, եւ սպասում ենք հարմար առիթի, որ ֆիլմի առաջին […]

Haberturk հեռուստաընկերության հերթական ապատեղեկատվությունը

Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է հայտնի «Պատվոմեդալ» վիդեո խաղի հատվածները որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Հունվարի 24-ին թուրքական Haberturk հեռուստաընկերությունը հեռարձակեց մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունների ապացույց: Փորձագետներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչևե, արագորեն նկատեցին, որ հրապարակված տեսնայութը իրականում վերցված էր […]

Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում: «Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ […]

Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյլ: Ըստ «Haberturk»  լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է  թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ: Թուրքիայի  արտգործնախարարությունը շեշտել է, որ  Միհրաչ Ունալի անունը […]

Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ․ Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է,  որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Akşam» թերթի կայքը։ Ընդգծելով,  որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ներկայումս շատ դժվար փուլում են գտնվում՝ Միշելը  մասնավորապես ասել է․ «Թուրքիան չպետք  է դառնա Եվրամիության անդամ, այլ պետք  է նրա հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել»։ Հավելենք, որ Բելգիայի վարչապետն այսօր մեկնել […]

ՄԱԿ-ը մտահոգված է Աֆրինում Թուրքիայի գործողություններից

ՄԱԿ-ը մտահոգված է մամուլում շրջանառվող այն լուրերից, որոնց համաձայն ՝Թուրքիայի օդուժի կողմից Աֆրինում իրականացվող հրթիռակոծությունների ժամանակ զոհվում է խաղաղ բնակչություն: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը: «Հարձակումները ազդեցություն են ունենում խաղաղ բանկչության վրա:  Երեկ լսեցինք, որ  Սեյհ, ալ Հադիդդ և Քոբալի գյուղերի վրա հարձակումներ են իրականացվել: Լուրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի