26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

The Economis-ը Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները «դժբախտ ամուսնություն» է որակել

Բրիտանական «The Economist» թերթը Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ հրապարակած հոդվածում այդ հարաբերությունները որպես դժբախտ ամուսնություն է որակել:

Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ հոդվածում նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ այժմ Թուրքիան և ՆԱՏՕ-ն գնալով հեռանում են իրարից, սակայն այնուամենայնիվ ապագայում «ստիպված են լինելու կրկին համերաշխություն հայտնել իրար»:

«Պարոն Էրդողանը կարծում է, որ կարող է «մարսել» տարածաշրջանով նախկինից ավելի քիչ հետաքրքրվող ԱՄՆ-ին: Հնարավոր է՝ ճիշտ է կարծում, սակայն Սիրիայում բախվող շահերը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի երկրների խնդրահարույց հարաբերությունների միայն մի բաղադրիչն են»,- ասվում է հոդվածում:

Ըստ հոդվածի հեղինակի՝ Էրդողանը նեղացած է դաշինքի երկրներից, 2016-ի հեղաշրջման փորձից առաջ Թուրքիայի հասցեին հնչեցրած քննադատությունների համար, որոնցում Անկարային մեղադրում էին ավտորիտարիզմի ճանապարհը բռնելու մեջ: Այդ ամենին հակառակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր գալիս Էրդողանին սատարող հայտարարություններով:

Հոդվածում հիշեցվում է նաև հեղաշրջման փորձից հետո մոտ 11 հազար զինվորականների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի տարբեր կենտրոններում ծառայող թուրք զինվորականների պաշտոնանկությունները՝ նշելով, որ վերջիններից շատերը վախենալով վերահաս ձերբակալությունից հետ չվերաձարձան Թուրքիա:

Հեղինակը հիշեցրել է նաև թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով 2017-ին թուրքական իշխանությունների կողմից գերմանացի պատգամավորների Ինջիրլիքի ռազմաբազա այցն արգելելու ու Ինջիրլիքից ռազմական ինքնաթիռները հանելու Գերմանիայի որոշման մասին:  

Ըստ հեղինակի ռուս-թուրքական հարաբերությունները հատկապես ջերմացան հեղշրջման փորձից հետո, երբ Ռուսաստանը հանդես եկավ Էրդողանին սատարող հայտարարություններով:

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռք բերման վերաբերյալ վերաբերյալ  Թուրքիայի ու Ռուսաստանի միջև կայացած համաձայնագրին նույնպես անդրադարձ կատարված հոդվածում ասվում է.

«Այս հարցում ամենախնդրահարույց թեման F-35 ինքնաթիռների  արտադրության ծրագրում Թուրքիայի ներառված լինելն է: Այս ուրվական ինքնաթիռները առաջիկա 30 տարվա համար լինելու են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հենասյուներից մեկը: Այդ կործանիչներից 116 միավոր էլ հատկացվելու է Թուրքիային: Թուրքիան բացառիկ իրավիճակում կարող է հայտնվել՝ ունենալով տեղեկատվություն և՛ S-400 համակարգերի , և՛ F-35 ինքնաթիռների վերաբերյալ: Ռուսաստանը կարող է օգտվել այդ իրավիճակից: ԱՄՆ-ում որոշ ազգային անվտանգության մասնագետներ այն կարծիքին են, որ կամ Թուրքիան պետք է չեղարկի S-400-ների գնումը, կամ Անկարային պետք է ասել, որ նա չի կարողանա գնել F-35 կործանիչներ: Արդյունքում միմյանց նետված փոխադարձ մարտահրավերները կարող են հանգեցնել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուն»:

Հեղինակի կարծիքով, սակայն, «ՆԱՏՕ-ի պատասխանատուները, հակառակ ամեն ինչի, փորձում են ցույց տալ, որ նեղացած չեն Թուրքիայից, ռուսական ՀՕՊ համակարգերի գործարքն էլ դիտարկվում է, որպես Թուրքիայի կողմից դաշինքին ուղղված ժամանակավոր «պատժիչ քայլ», քանի որ Անկարան պարտաճանաչորեն կատարում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները»:

Հեղինակի կարծիքով Թուրքիայում ստվերված ժողովրդավարությունը պետք է խոչընդոտ հանդիսանար նրա անդամությանը, սակայն դաշինքը չունի ժողովրդավարության կաղալու պատճառով որևէ երկրի անդամակցությունը առկախելու կամ իսպառ դադարեցնելու մեխանիզմ:

«Եթե այդպիսի մեխանիզմ լիներ էլ, այժմ Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը ավելի մեծ է, քան՝ երբևէ»,- ավելացրել է հեղինակը:

Վերջում հեղինակը կարծիք է հայտնում, որ թե՛ Թուրքիան, թե՛ ՆԱՏՕ-ն իրար այլընտրանք չունեն:

«Հույս կա, որ պարոն Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանը Թուրքիային իր շահերի համար է օգտագործում և երկարաժամկետ կտրվածքով չի կարող Թուրքիայի անվտանգության համար ՆԱՏՕ-ի այլընտրանքը դառնալ: Դեռևս քիչ նախանշաններ կան այդ ուղղությամբ, սակայն հավանական է, որ հեղաշրջման փորձից հետո Էրդողանի մոտ սկսված պարանոյան կավարտվի:

…Ինչպես մի շարք դժբախտ ամուսնությունների դեպքում, այստեղ էլ մի ճշմարտություն կա. Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ինչքան էլ անհարթություններ լինեն, նրանք իրար հետ հարաբերություններ շարունակելու ուղղությամբ աշխատանք տանելուն այլընտրանք չունեն»,- եզրափակել է «The Economist»-ը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ