07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի բանակը Աֆրինում քրդերից վերցրել է ռազմավարական նշանակություն ունեցող լեռ

Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ»  ռազմական օպերացիայի 9-րդ օրը՝ հունվարի 28-ին, թուրք զինվորները կարողացել են տեղի քրդական ուժերից վերցնել Բուրսեյա լեռը, որը ռազմավարական կարևոր նշականակություն ուներ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նշյալ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը: Լեռան գրավմանը մասնակցել են նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, որի հետ էլ հենց […]

Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կարող են միայն Աֆրինով չսահմանափակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում Անկարայի հետագա ծրագրերի մասին: Միջանկյալ նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի բանակը ներխուժել է սիրիական Աֆրին շրջան և գործողություններ է իրականացնում տեղի Սիրիայի քրդական ուժերի դեմ: «Մեր գործողությունները Սիրիայում շարունակվելու են այնքան ժամանակ, […]

Հրամանատարական հավաքներ

Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը: Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և […]

Թուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ խորհրդի հունվարի 25-ի նիստում որոշում է կայացվել եկամուտի 5 տոկոսով տուգանել ռադիոկայանին, ինչպես նաև ռադիոկայանի վրա պարտավորություն է դրվել 5 անգամ դադարեցնել […]

Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ: Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների […]

7 օր առաջնագծում

Հունվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունվարի 25-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան հատվածում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկ […]

Պայթյուն Բաքվի կենտրոնում․ կան զոհեր /ֆոտո/

Բաքվի կենտրոնում՝ «մայիսի 28»-ի մետրոյի կայարանի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА “Новости”-ն։ Ականտեսները պատմել են, որ Դիլյարա Ալիևայի անվան փողոցում գտնվող բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել գազի պայթյունի պատճառով: Մոտակա առևտրի կենտրոնին մեծ վնաս է հասցվել: Հրդեհը բռնկվել է տնտեսական ապրանքների խանութի առաջին հարկում: Պատճառը գազի արտահոսքն է եղել: Միջադեպի հետևանքով 2 մարդ […]

Չավուշօղլուն հերքում է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Dunya» լրատվամիջոցը, Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիայի կողմից նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տանկերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու խոսակցություններին: «Leopard 2» տանկերի հարցը քննարկելու համար հանձնաժողով […]

Արցախի ԱԺ- ում հյուրընկալել են ԵԽ պատգամավոր Լարս Ադակտուսսոնին

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահարել եվրոպացի գործընկերների այցերը նշելով, որ դրանք նպաստում են եվրոպական արժեհամակարգի զարգացմանը Արցախում: «Մեզ համար շատ թանկ են հարաբերությունները, որոնք մենք տարիների ընթացքում ձևավորել ենք եվրոպական կառույցների հետ»,-ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի