26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյլ:

Ըստ «Haberturk»  լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է  թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ:

Թուրքիայի  արտգործնախարարությունը շեշտել է, որ  Միհրաչ Ունալի անունը կոնգրեսի մասնակիցների ցանկում  նախապես նշված չի եղել:

Հիշեցնենք, որ Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության գլխավոր արդյունքը սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է: Սահմանադրական հանձնաժողովը կփոփոխի ներկայիս սահմանադրությունը, կամ կկազմի նորը: Հանձնաժողովի կազմում կներառվեն  թե՛ Սիրիայի կառավարության թե՛ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ