11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

«Ազատագրված հողերն ուղղակի հենց այնպես տարածք չեն, որ մենք հանձնենք»

«Ազատագրված հողերն ուղղակի  հենց այնպես տարածք չեն, որ մենք հանձնենք. դա մեր հայրենիքն է,  իսկ  հայրենիքը   չեն  հանձնում», – այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկի՝ այսպես ասած տարածքների վերադարձի մասին խոսակցություններին։

«Ո՞վ է ինձանից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ իմ հայրենիքը հանձնել, թե ոչ։ Ո՛չ ես եմ պատրաստ, ո՛չ իմ ընկերները,  և մենք երբեք պատրաստ չենք լինի։ Մենք հող չենք գրավել, մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, դրանք տարբեր բաներ են»,- ընդգծեց հրամանատարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ