26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը դատի է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ tweet արած ընդդիմադիր գործչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջօղլուին՝ պահանջելով 700 հազար լիրայի (184.500 դոլար) փոխհատուցում:

Ըստ թուրքական «NTV.com» լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունն Էրդողանի հայցի հիման վրա Քաֆթանջօղլուի վերաբերյալ Թուրքիայի հանրապետության պետական կառույցները նսեմացնելու և նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսել:

Էրդողանը 14 առանձին հայց է նարկայացրել դատախազություն՝ պահանջելով Քաֆթանջըօղլուի՝ տարբեր ժամանակներում իր հասցեին արած կոպիտ քննադատական 14 tweet-գրառումների համար 50 հազարական լիրայի փոխհատուցում:

ԺՀԿ-ական գործչի նկատմամբ ևս մեկ դատական գործընթաց էլ սկսել է Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը՝ պահանջելով 100 հազար լիրայի (26000 դոլար) փոխհատուցում:  

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին գրառումը, ինչպես նաև նախկինում Քաֆթանջօղլուի թվիթերյան հաշվից կատարված հակաիշխանական գրառումները թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն բանից հետո, երբ  վերջինս օրեր առաջ ընտրվեց ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար: Հունվարի 16-ին թեմային անդրադարձել էր նախագահ Էրդողանը՝ խիստ քննադատելով Քաֆթանջըօղլուին:

Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է  հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:

Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ