08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքական բանակը 2-րդ կորուստն է գրանցել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զինուժը տվել է 2-րդ մարդկային կորուստը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդական ուժերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺԻՊ) զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է Թուրքիայի զինված ուժերի սպա ավագ լեյտենանտ Օղուզ Քաղան Ուսթան: Զինվորականի սպանվելու մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն […]

ՌԴ-ն կայսերական քաղաքականություն է վարում՝ զենք վաճառելով Ադրբեջանին․ քաղաքագետ

Հայաստանի եւ Ադրբեջանի  արտգործնախարարների հանդիպումն ուղղակի հերթական հանդիպում եղավ․ պաշտոնական Բաքուն մ իր այս քայլերով ուզում է ԵԱՀԿ-ին  գոհացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց   քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը հիշեցրեց՝ այսուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ՌԴ-ն  վարում է կայսերական քաղաքականություն՝ զենք վաճառելով Ադրբեջանին: «Ադրբեջանը   սահմանը խախտելու   նորանոր շանսեր է ստանում, […]

Աֆրինից ստացվող ամենահետաքրքիր ու ամենավտանգավոր պատկերներից (ֆոտո)

Էս պահին Սիրիայի Աֆրինից ստացվող ամենահետաքրքիր ու միևնույն ժամանակ ամենավտանգավոր պատկերներից՝ Թուրքական Գորշ գայլերը Աֆրինում, գերմանական տանկերի վրա: Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել […]

«Ժամանակ». Պոլսի երկդարյա ձայնը

Հայոց պատմության կարևորագույն թերթերից մեկը՝ Պոլսում լույս տեսնող «Ժամանակը», 2018 թվականին բոլորում է իր 110-րդ տարին: «Ժամանակը» ոչ միայն հայերի համար է պատմական, հասարակական մեծ կարևորություն ներկայացնում, այլև այսօրվա Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որն առանց լուրջ դադարների տպագրվում է ցայժմ: Թուրքիայում այն ներկայացնում են նաև որպես «ազգային փոքրամասնության՝ աշխարհում շարունակաբար տպագրվող ամենահին թերթ»: Օսմանյան շրջանում […]

«Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ». Չավուշօղլուն՝ Թլիերսոնին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած երկխոսության մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի Աֆրին քրդական շրջանի վրա Թուրքիայի հարձակումից անմիջապես առաջ: Աֆրինի վրա հարձակումից առաջ թուրքական կողմն անընհատ լուրեր էր տարածում, թե Սիրիայի քրդական հատվածներից պարբերաբար հրթիռներ են արձակվում իրենց ուղղությամբ, ինչի առիթով Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ: […]

Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ, […]

Հարձակում Ավստրիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա

Հունվարի 21-ի գիշերը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի գլխավոր հոպատոսարանի շենքի վրա: Ըստ  «Haberturk» լրատվամիջոցի՝ հարձակման հետևանքով կոտրվել են հյուպատոսարանի շենքի ապակիները: Հարձակումն իրականացրած անձանց չի հաջողվել մուտք գործել հյուպատոսարան: Նրանք դիմել են փախուստի: Տեղի ունեցածի առնչությամբ սկսվել է հետաքքնության, որը իրականացնում է Զալցբուրգի ոստիկանության  աահմանադրական պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը: […]

Ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք. Էրդողանը սպառնացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։ Թուրքական «Karınca» թերթի կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է իշխող կուսակցության կանանց թևի՝ Բուրսայում կայացած  5–րդ հերթական կոնգրեսի ժամանակ։ Անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի […]

Սպասում ենք, որ Թուրքիան դադարեցնի Աֆրինում սկսած ռազմական օպերացիան.

Իրանի Իսլամական Հանրապետությունն արձագանքել է Թուրքիայի կողմից Սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած ռազմական գործողությանը: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդաբանակ շրջան թուրքական ուժերի ներխուժմանն անդրադարձել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին: «Իրանը սպասում է, որ Թուրքիան ժամ առաջ վերջ դնի Սիրիայի սահմանին սկսած ռազմական օպերացիան: Այն կարող է նոր ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված