08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում». Անթալիայի նահանգապետ

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Անթալիայի նահանգապետ Ֆաթմա Քայաօղլուն գրավոր հայտարարություն է հրապարակել: «Հրանտ Դինքի սպանությունից 11 տարի անցավ:  Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլև քուրդ, թուրք, լազ, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, մահմեդական, եզդի, մահմեդական, ալևի: Նա իր մեջ կրում էր ժողովուրդների համերաշխության համընդհանուր բարությունը»,-ըստ […]

Ադրբեջանում նշելու են ադրբեջանցիների շինծու ցեղասպանության 100-ամյակը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել,որի համաձայն Ադրբեջանում այս տարի նշելու են,իսկ ավելի ճիշտ է ասել տոնելու են այսպես կոչված ադրբեջանցիների այսպես կոչված ցեղասպանության 100-ամյակը…Վաղուց է հայտնի,որ իրենց ադրբեջանցիներ անվանող կովկասյան թաթարները չեն ցանկանում ոչնչից հետ մնալ հայերից…Եթե հայերն ունեն ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր,ապա այն […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ. ՀՀԿ

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ արբեջանական կողմի համար»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, Ադրբեջանը մի բան ասում է բանակցությունների սեղանի շուրջ, լրիվ այլ վարքագիծ է դրսևորում սահմանգծին»,-նշեց […]

Թուրքիայում ծրագրվում է մարտական վիճակի բերել Սիրիայի հետ սահմանի ՀՕՊ համակարգերը

Սիրիայի քրդական ուժերի վերահսկության Աֆրին շրջանից եկող սպառնալիքի պատճառով Թուրքիայի Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազայի  «Patriot» տեսակի  ՀՕՊ համակարգերը ծրագրվում է մարտական վիճակի բերել: Վերջիններս պատկանում են ՆԱՏՕ-ին: Ինչպես հաղորոդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, նշյալ ՀՕՊ համակարգերը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, նախատեսված են չեզոքացնել հնարավոր սպառնալիքները Սիրիայից: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ-ն […]

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է: Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը:   Թուրքիայի ԶՈՒ կողմից  հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի […]

2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունվարի 17-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացնելու ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։ Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում Շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ պետական նախարարը հակիրճ ամփոփել է անցած տարվա տնտեսական արդյունքները և համոզմունք հայտնել, որ 2018 թվականը […]

Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018 փետրվարի 5-ին կայցելի Վատիկան: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը Վատիկան կայցելի Հռոմ Պապ Ֆրանցիսկոս 1-ինի հրավերով: Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում պատմական է որակվել: Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնելու Երուսաղեմի խնդիրը: Հիեշեցնենք, […]

Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումները երկրում հանրային քննարկումների թեմա է դարձել:  Թուրքական «Dünya» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այդ գրառումներին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:   Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է  հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը: «Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ […]

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված:  «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։   Պրոֆ. […]

Չավուշօղլուն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին:  Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի դաշնակցային ուժերի անունից նման որոշում կայացնել: Ըստ նրա` այդ որոշմամբ տարածաշրջանում «քաոս կստեղծվի»: «ԱՄՆ-ն պետք է հստակեցնի՝ ում կողմից է ինքը, դաշնակիցների՞, թե՞  ահաբեկիչների: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված