08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Ադրբեջանի զինված ուժերի հերթական կորուստը

Ադրբեջանական օգտատերերից հայտնի է դարձել,որ  Թարթառի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա Սենան Մամեդովը։ Հայտնի է, որ Մամեդովը Նախիջևանի Ջուլֆայի շրջանից էր։ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին։ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

Թեհրանում ամեն ինչ ընթանում է իր սովորական հունով

Թեհրանում ամեն ինչ ընթանում է իր սովորական հունով, և որևէ հատուկ իրադարձություն չկա, որը կարող է անհանգստության տեղիք տալ: Մեր հարևան և բարեկամ երկրի մայրաքաղաքն ապրում է առօրյա կյանքով, առանց որևէ հատուկ իրադարձության, եթե հաշվի չառնենք այն, որ երբ «Ասիայի մշակութային երկխոսության կոնգրեսի» ներկայացուցիչը ինձ դիմեց «աղա-յե դոքթոր» ձևով, տաքսու վարորդը կարծեց, թե ես բժիշկ […]

Հակառակորդը կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը […]

«Թուրք ազերին պետք է զսպի ախորժակը». կոտրել էին գեներալի տեղադրած խաչքարը

Երկրապահ ուխտագնացներին երեկ մեծ ոգեւորությամբ են ընդունել Արցախի հարավային, հարավ-արեւելյան ուղղության զորամասերում, մարտական հենակետերում: Առանձնահատուկ խորհուրդ ուներ ծաղկադրումը, որ կատարվեց Արալեռի զորամասում: 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ոսոխի արկակոծումից կոտրվել էր այս զորամասի տարածքում դեռ 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղադրած խաչքարը: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ արագորեն ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարերից […]

ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվել Թուրքիա մեկնելուց առաջ «ծանրութեթև անել», ապա նոր որոշում կայացնել: Այս զգուշացման հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում […]

Գեներալ Մանվելը առաջնագծում է.առաքելություն ունի

Երկրապահ ուխտագնացները, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր ծաղկադրումներ արեցին Մարտակերտի տարածքի շեներում, զորամասերում՝ մինչեւ Մատաղիս եւ Թալիշ: Զուգահեռաբար երկրապահական եռասերունդ պատվիրակություններն աշխատում էին Ասկերանում, Մարտունիում: Հանդիպումների ժամանակ Զորավարը կրկնում էր, որ Երկրապահն իր առքելությունն ավարտված չի համարում: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմնադիրն ու հիմնասյունը, կարողացել է հաղթանակել 1989-94-ի պատերազմում, […]

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ: Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը  ձեռքին ցրտահարվել […]

Մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի ժողովրդի աստվածատուր իրավունքը. ՀՀԿ

«Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի, ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե  տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը: Շարմազանովն ընդգծեց՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, […]

Պետդեպը ներառել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով երկրների կատեգորիայում

ԱՄՆ-ը ճանաչել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով և անվտանգության սպառնալիքներով երկիր։ Այս մասին տեղեկությունը տարածել է Պետդեպը։ Վաշինգտոնում հատկապես խիստ խորհուրդ են տալիս չայցելել Լեռնային Ղարաբաղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված