17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ: Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը  ձեռքին ցրտահարվել […]

Մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի ժողովրդի աստվածատուր իրավունքը. ՀՀԿ

«Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի, ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե  տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը: Շարմազանովն ընդգծեց՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, […]

Պետդեպը ներառել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով երկրների կատեգորիայում

ԱՄՆ-ը ճանաչել է Ադրբեջանն ահաբեկչության ռիսկով և անվտանգության սպառնալիքներով երկիր։ Այս մասին տեղեկությունը տարածել է Պետդեպը։ Վաշինգտոնում հատկապես խիստ խորհուրդ են տալիս չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Իրանի արևելքում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արևելքում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևելք: Մինչդեռ օջախը ֆիքսվել է 30 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով տուժածների և փլուզումների վերաբերյալ տեղեկություն դեռևս չկա:

Մանվել Գրիգորյանի առաքելությունը

Շարունակվում է ԵԿՄ առքելությունն Արցախում: Այսօր ուխտագնացները շնորհավորեցին Արցախի բազմազավակ ընտանիքների, մի շարք զորամասերի զինծառայողների, բուժհիմնարկների անձնակազմերի եւ բուժում ստացողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Երեք սերունդների երկրապահները եղան նաեւ հոսպիտալներում: Ամենուր փոխանցվում էին ջերմ խոսքեր եւ խորհրդանշական նվերներ: Երկրապահները հանդիպում ունեցան Ստեփանակերտի քաղաքապետարանում եւ մի շարք վարչական շրջանների աշխատակազմերում: Երկուստեք փաստվեց, որ առաքելությունները նույնական են: […]

Գեներալ Մանվելը անակնկալի է բերել արցախցիներին

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան […]

Գերմանիայի արտգործնախարարը իր տանը Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք  Ջեմ Օզդեմիրը դատապարտել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը:  Երկու արտգործնախարների հանդիպումը կայացել է Զիգմար Գաբրիելի տանը և թուրքական լրատվամիջոցիների պնդմամբ՝ անցել էր դրական մթնոլորտում:  Հրապարակվել է լուսանկար, որտեղ Գերմանիայի արտգործնախարարը իր տանը իր իսկ ձեռքով Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում: Ըստ թուրքական «Ensonhaber» […]

Մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում. Ս. Հասրաթյան

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, անդրադառնալով զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության […]

Իրանում ցույցերը պայմանավորված էին գնաճով․ իրանագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Իրանում սկիզբ առած բողոքի ցույցերը հիմնականում պայմանավորված են եղել գնաճով: Նա նշեց, որ մի քանի փուլով  անցած ցույցերն ի սկզբանե սոցիալական անարդարության ֆոնին են ձևավորվել: «Իրանցիները դժգոհ էին երկրում գրանցված գնաճից` հատկապես ձվի ու բեզինի: Ցույցերի երկրորդ փուլում իրանցիները դժգոհում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի