Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել
Ստամբուլում, աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել:
Միջոցառմանը մասնակցել են հայտնի լուսանկարիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. « Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի մենք պատմություններ, հեքիաթներ ունեցող հողերի զավակներ են»:
Պատմության կարորության մասին խոսելով ինքը՝ Արա Գյուլերը նշել է, որ աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է, քանի, որ միայն պատմության միջոցով կարող ես անցյալի մասին իմանալ:
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ–լրագրող է։ Հաճախ նրանդիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարիլավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսիաշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, ՄարկՇագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին,Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչականաշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւազգային հավաքածուներում: