11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության  են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում:

Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է 17-18-րդ դարերին:

Եկեղեցին 2007 թվականին անցել է Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության պահպանության տակ և վերականգնվել: 

Նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը «Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու որմնանկարները հայտնաբերվել են 2007 թվականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արվել: Մինչ այդ որմնանկարները պատված են եղել սվաղով:

«Ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում՝ միայն այս եկեղեցում կան, ինչն էլ ավելացնում է եկեղեցու կարևորությունը»,-ասել է նա:

Քըլըչը պատմել է, որ մինչև 2007 թվականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ