12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սպասում ենք, որ Թուրքիան դադարեցնի Աֆրինում սկսած ռազմական օպերացիան.

Իրանի Իսլամական Հանրապետությունն արձագանքել է Թուրքիայի կողմից Սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած ռազմական գործողությանը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդաբանակ շրջան թուրքական ուժերի ներխուժմանն անդրադարձել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին:

«Իրանը սպասում է, որ Թուրքիան ժամ առաջ վերջ դնի Սիրիայի սահմանին սկսած ռազմական օպերացիան: Այն կարող է նոր ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ: Իսկ Աֆրինում հնարավոր ճգնաժամը միանշանակ բխելու է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների շահերից»,- նկատել է տվել Ղասեմին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ