Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է. Շարմազանով
«Նախագահը բարձր ամբիոնից երեկ հստակ նշեց, որ Արցախի ժողովրդի բնական, աստվածատուր ինքնորոշման իրավունքին, որ խաղաղ է, Ադրբեջանի ղեկավարությունը, Խորհրդային մոիյթունն այն ժամանակ պատասխանեց սումգաիթյան ջարդերով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երեկ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին:
Ըստ Շարմազանովի՝ սումգաիթյան ջարդերի նախօրեին շատ կարևոր է այդ մասին խոսել, և նախագահն էլ հստակ նշեց, որ ինչպես ցեղասպանության ժամանակ անթույլատրելի է հավասարության նշան դնել դահիճի ու զոհի միջև, այստեղ ևս անթույլատրելի է այդ հավասարության նշանը դնել:
«Արցախի խնդիրն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանությնա պայքար է, տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և ինչպես ամենուր պայքարը, որ ուղղված է ժողովրդի անկախությանն ու ազատությանը, պսակվելու է հաջողությամբ»:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահներից մեկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ նշեց, որ ԼՂՀ պայաքարը մարդու ազատության պայքար է, ու այն չիկարող չպսակվել հաջողությամբ: «Հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կյողմնակիցն է, պարոն Մակրոնն էլ նշեց՝ խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ու փոխզիջումների ճանապարհով, ու դրան պետք է հաջորդեն կոնկրետ քայլերը»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ Ադրբեջանը մշտապես տորպեդահարում է այդ հարաբերությունները:
Ինչ վերաբերում է գիշերը կատարված դիվերսիային, ապա Շարմազանովն ասաց, որ Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձությունից հետո պատասխանում է սադրանքով, դա եղավ և վերջերս Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո, և Ժնևյան հանդիպումից հետո, և հիմա: «Ադրբեջանն այդ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նրանք միջնորդ երկրների մոտ ասում են մի բան, բայց դարձել են իրենց քաղաքականության զոհը, իրենք են իրենց մտցրել փակուղի, միջազգային հանրությունը պետք է օգնի, որ նրանք կարողանան դուրս գալ այդ մաքսիմալիստական վիճակից, բայց անհնար է օգնել մեկին, ով չի ցանկանում այդ օգնությունը:
Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է, իրենք են դարձել հայատյացության քաղաքականության զոհը»,-հայտարարեց բանախոսը:
Վերջինս հավելեց՝ եթե մենք՝ բոլոր կողմերը, ուզում ենք երկարատև խաղաղության, պետք է Ադրբեջանին հասկացնելով, սանկցիաներով, ճնշումներով բերենք կառուցողական դաշտ: «Նմանատիպ սադրանքները երբեք չեն կարող ազդել Հայաստանի ու Արցախի ժողովրդի քաղաքական կամքի վրա, ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել»,-եզրափակեց նա: