07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում

 Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան հանրագրում հաղորդել է. «Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: […]

Ադրբեջանցիներին վրդովեցրել է Արցախի արտադրանքը Մոսկվայում

Ադրբեջանական մամուլին և Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին կրկին անհանգստացրել է Արցախի անունը կրող ապրանքի վաճառքը ռուսաստանյան շուկայում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ այս անգամ ադրբեջանցիները Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում նկատել են «Արցախ» անունը կրող ալկոհոլային խմիչք, որն արտադրվել է Artsakh Brandy Company ընկերության կողմից:

Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը:  Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության` այն հանդիսանում է Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։ Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին: Նշվում է, […]

«Ի սկզբանե մեր բանակը կոդավորված է հաղթանակով»

Արցախյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանը  վստահ է՝ հայկական կողմը հողեր չի հանձնի թշնամուն: Եթե անգամ նման խպոսակցություններ կան, ապա դրանք ուղղակի դիվանագիւտական խաղեր են: Այսօր այս մասին վերջիրնս նշեց լրչագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ես չեմ հավատում, որ մեկը կարող է հայտնվել, որ  դա  ստորագրի։ Բոլորը մեզանից ծնված են, չկա  մեկը ով […]

«Ազատագրված հողերն ուղղակի հենց այնպես տարածք չեն, որ մենք հանձնենք»

«Ազատագրված հողերն ուղղակի  հենց այնպես տարածք չեն, որ մենք հանձնենք. դա մեր հայրենիքն է,  իսկ  հայրենիքը   չեն  հանձնում», – այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկի՝ այսպես ասած տարածքների վերադարձի մասին խոսակցություններին։ «Ո՞վ է ինձանից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ իմ […]

Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում են Աֆրինի խաղաղ բնակչությանը

Թուրքական «TRT» պետական հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհի Թուղբա Դալքըլըչը ուղիղ եթերում հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում են Աֆրինի խաղաղ բնակչությանը: Դալքըլըչը, հայտնելով թուրքական ստորաբաժանումների և դրանց հետ միասին Աֆրին ներխուժած սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների կողմից մի բարձունքի գրավման լուրը, ասել է. «Հատկապես այստեղից էին Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում խաղաղ բնակչությանը»: Տեսանյութը կարճ ժամանակում տարածվել […]

Արցախում դպրոցի տնօրենը յուրացումնե՞ր է արել ու աշխատանքից ազատել ահազանգող ուսուցչին. սկանդալ Դրախտաձորում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր համայնքի միջակարգ դպրոցի տնօրենը կարող է աշխատանքային պայմանագիր կնքել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցչի հետ ու հետո նույն ուսուցչին ազատելաշխատանքից  պատճառաբանելով` թյուրիմացություն է եղել: Աշխարհագրության և ինֆորմատիկայի արդեն նախկին ուսուցիչ Կարեն Շիրինյանը հայտարարում է`  դպրոցի տնօրենը ուսումնական հաստատությանը պատկանող գույքն իր տուն է տարել: Ուսուցիչը, ով իրեն հայրենասեր մարդ է  համարում, […]

Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ Աֆրինում ռազմական գործողությունների 9 օրվա ընթացքում զոհվել է 42 արաբ, հայ և քուրդ։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նրանցից 12-ը երեխաներ են, 7-ը քաղաքացիական կանայք։ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն (SDG), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) մարտնչում են Թուրքիայի զինված ուժերի […]

Աֆրինում քրդերի դեմ գործողությունները Թուրքիայում համարում են «ջիհադ»

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Ալի Էրբաշը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:  Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նա Թուրքիայի բանակի գործողությունները Աֆրինում որակել է որպես «ջիհադ» («սրբազան պատերազմ»): Թուրքիայի Քոջաելի քաղաքում Ղուրանի ընթերցանության կուրսերի բացման արարաղության ժամանակ նա մասնավորապես ասել է. «Մեր նահատակների հոգիներին հանգստություն լինի, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: […]

Ստամբուլում հրդեհել են քրդամետ կուսակցության գրասենյակը

Ստամբուլի Փենդեք շրջանում հրդեհել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) գրասենյակը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ անհայտ անձինք կոտրել են գրասենյակի դռները, վնասել գույքը և հրդեհել շենքը: Նշվում է, որ շենքի անվտանգության տեսախցիկները նկարահանել են միայն գրասենյակը հրդեհողին, որն արդեն ձերբակելվել է իրապապահների կողմից: Ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Աղբյուր`    Ermenihaber.am    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի