08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը:

Միջանկյալ նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  լրագրողները  Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա:

«Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, դրանից ի՞նչ կլինի:  Ֆրանսիան խոսում է իրավունքից: Սակայն կա դատարանի պարզ որոշում: Ցեղասպանություն արտահայտությունը  ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Ֆրանսիայի սահմանադրական դատարանն էլ այդ հարցի վերաբերյալ իր  որոշումը կայացրել է: Եթե Ֆրանսիան իրավունքին հավատար, ապա անհրաժեշտություն չէր լինի  հարցը օրակարգ բերել: Կա նաև «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախորդ տարի կայացրած հստակ վճիռը, որը վեր է երկրի ներքին օրենսդրությունից»,- ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը 2017 հունվարի 27-ին չեղարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ