26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայում Աֆրինի գործողության վերաբերյալ սոցցանցերում հրապարակում արած հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Այսօր լրանում է 17-րդ օրը, ինչ Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
 
 Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել այս ընթացքում, սոցցանցերում գործողության վերաբերյալ իրենց հրապարակումներում «ահաբեկչության քարոզչություն» անելու մեջ մեղադրվողների ձերբակալությունների վերաբերյալ:
 
Այդ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ ահաբեկչության պրոպագանդայի մեջ մեղադրվել և բերման է ենթարկվել սոցցանցերում գրառում կատարած 449 հոգի, ինչպես նաև փողոցներում բողոքի ակցիա իրականացրած 124 ցուցարար:
 
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին ներխուժել ենՍիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ