17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը կվերացնի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը

Այն բանից հետո, երբ  Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) թույլատրեց թուրքական մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան,  թուրքական կողմն այժմ ակնկալում է, որ նմանատիպ քայլ կլինի նաև լոլիկի հարցում։ Միջանկյալ նշենք, որ  Россельхознадзор-ի մամուլի խոսնակ Յուլիյա Մալենոն հայտարարել է, որ մարտի 5-ից թույլատրվելու է Թուրքիայից Ռուսաստան ներմուծել պղպեղ, սմբուկ, հազար, նուռ, դդմիկ, դդում, որոնց նկատմամբ արգելք […]

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը այդպես վարվեց / տեսանյութ/

«Հասկանալու համար, թե ինչու չեղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները,  պետք է հետադարձ հայացք գցել  ու հասկանալ, թե ո՞վ և երբ սկսեց այս գործընթացը»,-այսօր՝ մարտի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց  թուրքագետ Անուշ  Հովհաննիսյանը: Թուրքագետը նշեց, որ բանակցությունները սկսվել էին դեռևս նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, սակայն հիմնական նախաձեռնողը դարձավ Սերժ Սարգսյանը: «Ինչո՞ւ այդ քայլին գնաց […]

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ կլինի։ Դեսպանատան պաշտոնակայքում տեղ գտած հայտարարությամբ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։ Նաև զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելու դեպքում զգոնության կոչ է արվել։ «Ձեր ընտանիքին և ընկերներին տեղեկացրեք ձեր անվտանգության վիճակի մասին, հետևեք թեմայի վերաբերյալ տեղական մամուլի […]

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է

Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»: Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր […]

Թուրքիայում ձերբակալվել են հույն զինվորականներ

Մարտի 1-ին երեկոյան թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 2 հույն զինվորականի։ Ըստ հունական կողմի՝ զինվորականները եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և սխալմամբ հատել են սահմանը և անցել դեպի թուրքական կողմ։ Ձերբակալվածներից մեկը ենթասպա է, իսկ մյուսը լեյտենանտ։ Վերջիններս ծառայություն են իրականացնում թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետում։ Դեպքի մասին […]

Թուրքիան ռմբակոծել է Աֆրինը, 17 մարդ զոհվել է

Թուրքական ռազմաօդային ուժերը Աֆրինում ռմբակոծել  են Սիրիայի իշխանությանը հարող աշխարհազորայիններին։ Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝  հարձակման արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել։ Աֆրին քաղաքի հյուսիսում տեղեկայված գյուղի ռմբակոծության արդյունքում զոհվածների մեջ կան նաև YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ) 3 զինյալներ։ Մյուս զոհերը անցյալ շաբաթ Աֆրին մտած և որպես «ազգային ուժեր» հայտնի […]

Ոչ ոքի հողի վրա աչք չունենք. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը  խոսել է Սիրիայի տարածքում երկրի զինված ուժերի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին:  Թուրքիայի վարչապետը, նշելով, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Յեմենում, Լիբանանում, Պաղեստինում և Իսրայելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, ասել է. «Մենք ոչ ոքի հողի վրա աչք չենք ունեցել և […]

Ինչից է Ալիեւը վախենում. 168 Ժամ

2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես տապալած Թուրքիայի իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 27-ին մասնակցել է Խոջալուի դեպքերին վերաբերող ցուցահանդեսի, որի ժամանակ կրկնել է «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը՝ հայտարարելով, թե Թուրքիան մշտապես աջակցելու է իր «ադրբեջանցի եղբայրներին»: Նա կրկնել է հայերի «օկուպացված […]

Հայաստանի շոկային որոշումը եւ թուրքական արձագանքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։ Չեղարկման հրամանագրի ստորագրումից  անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։ Մասնավորապես իշխանամետ համարվող  «Milliyet»  պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։ […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից: Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ աշխատանքի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի