08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար․ Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին: Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից:  Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել: «Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության […]

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքում է Պենտագոնի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Աֆրինի շուրջ: Պենտագոնի խոսնակ գնդապետ Ռոբերտ Մենինգը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Թուրքիան բանակցում են Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում, որտեղ Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, բռնության աճը կանխելու համար: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյ […]

Գերմանացի գործիչները քննադատել են Թուրքիային՝ Աֆրինի գործողությունները չդադարեցնելու պատճառով

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիային ուղղված լուրջ քննադատություններ են հնչեցրել։ Պատճառն այն է, որ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խուրհուրդը նախօրեին հայտարարել է ողջ Սիրիայում  զինադադարի որոշման մասին, Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում են։ Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ,  Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) ներկայացուցիչ Ռոդերիխ Քիսեվեթերը «Deutsche Welle»-ի հետ զրույցում նշել  է, որ Թուրքիայի դիրքորոշումն […]

Էրդողանը սպառնալիք է աշխարհի համար. նրան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:   Միջազգային հանրության կողմից անտեսված վերջին բռնակալը ցեղասպան դահիճ Ադոլֆ Հիտլերն էր, որը […]

Թուրքիայի պահանջով Չեխիայում ձերբակալված քուրդ գործիչը ազատ է արձակվել

Փետրվարի 25-ին Թուրքիայի պահանջով Պրահայում կալանավորված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմը ազատ է արձակվել։ Վերջինիս գործով  առաջին դատական լսումը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 27-ին։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել Չեխիային՝ Մուսլիմի արտահանձման վերաբերյալ, ով Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Թուրքիան փետրվարի […]

Գարո Փայլանի արձագանքը՝ մանկահասակ թուրք աղջկան զոհելու՝ Էրդողանի առաջարկի մասին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որտեղ  վերջինս պատրաստակամություն էր հայտնել հանուն «հայրենիքի» մանկահասակ աղջկան զոհ տալ։ Դրանից հետո Էրդողանի ելույթը լսելու համար հավաքված ամբողը ծափահարել էր։ «Ինչպիսի անխղճություն է։ Բա ծափե՞րը։ Շարունակեք շարժվել դեպի «երջանիկ խելագարություն»»,-գրել է Փայլանը։ Էրդողանը   իշխող «Արդարություն և […]

«Բարով չգաք մեր երկիր». ալժիրցի գրողի բաց նամակը Էրդողանին

Ալժիրցի հայտնի գրող Քամել Դաուդը բաց նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Huffington Post»-ում հրապարակված «Բարով չգաք մեր երկիր» բաց նամակում հեղինակն ասում է. «Ձեր կողմից բանտարկված, սպանված և կտտանքների ենթարկված բոլոր մարդկանց անունից ասում եմ․ բարով չգաք մեր երկիր:  Ոչ, Էրդողան, Դուք ցանկալի չեք մեր երկրում: Մենք «ոչ» ենք ասում իրենց գաղափարները […]

Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար: 1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով: Այդ պահից ի վեր […]

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը «Change.org» կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել: «Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով խնդրագիր-ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում  լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից: «Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ […]

Ալիևը ճարահատյալ գնաց այդ քայլին (տեսանյութ)

Սահմանի ակտիվությունները կապ չունեն ոչ Ադրբեջանի ընտրությունների, ոչ Հայաստանի ընտրությունների հետ: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Սահմանի ակտիվությունը, սպանությունները, որ կատարվում են կլոր տարի, ուղիղ միտված են մադրիդյան սկզբունքներին: Նրանք այդ խնդիրը հորդացող արյունով են լուծում, որպեսզի ոչ մեկն այդ մասին չմոռանա»,-նշեց նա: Ինչ վերաբերում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի