16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա Թուրքիայի քաղաքականության արդյունքն էր․ թուրքագետ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների դադարեցումումից, ասաց, որ այն հասավ իր տրամաբանական կետին։

«Չնայած «քաշային» առումով Հայաստանը և Թուրքիան տարբեր մակարդակներում են, բայց դա չի նշանակում, թե որոշողը և պատասխանատու դերակատարը երկու երկրների հարաբերություններում Թուրքիան է»,- ասաց նա, նշելով, որ Թուրքիան ուղղակի շեղվեց, չկատարեց իր պարտավորությունները, ինչն էլ հանգեցրեց գործընթացի տապալմանը։

«Հայաստանը մտավ համարձակ, բավական զգայուն բաղադրիչներ ունեցող մի ոլորտ։ Տեսնում ենք, որ Հայաստանը կառուցողական դիրքերով նաև իր իմիջի առումով քաղաքական դաշտում իր դիրքի առումով միջազգային հարթակում իր տեղը գրավեց,»,- ասաց Լևոն Հովսեփյանը։

Թուրքագետի կարծիքով՝ չնայած Հայաստանը չեղյալ համարեց արձանագրությունների գործընթացը, սակայն դադարեցման հիմքերը սակայն Թուրքիայում են։ Նրա խոսքով՝ այս ամենը Թուրքիայի քաղաքականության արդյունքն էր։

«Այն քաղաքականության, որտեղ Թուրքիան հրաժարվեց միջազգային հարաբերությունների սկզբունքները կատարել, հրաժարվեց իր ստանձնած պարտավորությունների տրամաբանության ներքո գործել։ Աստիճանաբար Թուրքական կողմը սկսեց շեղվել այն քաղաքականությունից, որը դրվել էր գործընթացի հիմքում»,- նշեց թուրքագետը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ