17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Մինչև Սումգայիթի դեպքերին իրական գնահատական չտրվի, այդ տրավման չի վերանա» (տեսանյութ)

Այսօր լրանում է Սումգաիթյան ջարդերի 30 տարին: «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը նկատեց, որ հենց այդ քաղաքն ընտրվեց, քանի որ հայերն այստեղ շատ-շատ էին: «Սա առաջին հերթին շանտաժ էր ամբողջ հայ ազգին, որ դուք Արցախում մեծամասնություն եք կազմում և այսօր փորձում եք ինչ-որ գործողություններ կատարել, բայց Ադրբեջանի թիկունքում կա Սումգայիթի նման քաղաք, որտեղ […]

Թուրքիան ունի երկու հիմնական խնդիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով

Թուրքիան ունի երկու հիմնական խնդիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով: Թուրքիայի առաջին խնդիրը հնարավորինս իր սահմաններից հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատներին, որոնց թուրքերը համարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղավորումներ Սիրիայի տարածքում: Նրանց առաջնային խնդիրը սա է, ինչպես նաև 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսային շրջաններում: Եթե այս խնդիրների լուծումը հնարավոր լինի ոչ ամբողջապես ռազմական […]

Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Թուրքիայում հազարավոր մարդիկ լքել են ազգայնական կուսակցության շարքերը

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) անդամների թիվը կտրուկ նվազել է։  Վերջին 4,5 ամսվա  կուսակցության շարքերը լքել է  14 հազար 341 անդամ։ Քաղաքական կուսակցությունների անդամների և գործունեության վերահսկողությամբ զբաղվող հանրապետական դատախազության հրապարակած տվյալների համաձայն «ԱՇԿ»-ն 2017թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեցել է 498 հազար 915 անդամ, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է 484 հազար 574-ի։ Կուսակցության անդամների արտահոսքը հիմնականում պայմանավորվում է  նրանց՝«ԱՇԿ» […]

Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլանդիայի կողմից ցեղասպանության օրինագծերի ընդունումը

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի գրասենյակի կողմից տարածվել է հայտարարություն, որում քննադատվել է Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագծերի ընդունումը։ «Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը 1915 թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անհիմն պնդումները հիմք ընդունելով կայացված որոշումները չի ճանաչում, խստորեն քննադատում է և անվավեր համարում»,- ասվում է հայտարարության մեջ […]

«Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ». «168 ժամ»

«Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը  չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը: ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի […]

Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։ Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը  ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն  ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում: Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ […]

«ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ կրոնական բնույթ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ոլորտի փորձագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Թուրքիայի, Իրանի եւ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ առկա գլոբալ իրողությունների առնչությամբ հիմնական […]

Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ Ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը չափ ու սահման չունի…Պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ամեն օր սեփական և օտար հասարակություններին կերակրում են հայատյացությամբ համեմված տեղեկատվությամբ…Սակայն խնդիրը նրանում է,որ Ալիևյան ԶԼՄ-ների տարրական անգրագետ տարվող տեղեկատվական պատերազմը ուղղակիորեն անհարմար,իսկ ավելի ճիշտ է ասել,հիմար վիճակի մեջ են դնում նույն […]

Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Բաքուն քննադատել է Նիդերլանդների կողմից՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիկմեթ Գաջիևը։ «Մենք գտնում ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի որոշումը հայերի՝ այսպես կոչված «ցեղասպանության» վերաբերյալ կանխակալ և ոչ օբյեկտիվ է»,– ասել է Գաջիևը։ Նա նշել է, որ սխալ է «օգտագործել կեղծված պատմական փաստերը քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի