17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան… Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:   Հարցն այս պատճառաբանությամբ այլևս չի դրվում, թե […]

Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

Թուրքիայի զինված ուժերը հրետանուց կրակ են բացել Աֆրին մտած Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա։ Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում անելով սիրիական «Sana» լրատվական գործակալությանը։ Աղբյուրի պնդմամբ՝ հրետակոծումից հետո կառավարական ուժերը նահանջել են։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 սիրիացի զինվոր։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Սիրիայի կառավարական ուժերին թիրախավորելը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ […]

Թուրքիայի զինված ուժերը շուտով կպաշարի Աֆրին քաղաքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ խոսել է թուրք զինվորների կողմից Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հանրությանը տեղեկացրել է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները շատ շուտով կմտնեն Աֆրին շրջանի համանուն քաղաք։ «Ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում։ Առաջիկա օրերին   մեր  […]

Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը: Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում […]

Միջոցառմանը ներկա էր Ռոբերտ Քոչարյանը

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու  սխրանքով, […]

Էրդողանը փոխել է տվել Աթաթուրքի պատվին անվանակոչված մարզադաշտի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr»  կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել […]

Թբիլիսիում Մեծ Լոռեցու ծննդյան օրը նշվեց տիկնիկային թատրոնի բացմամբ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2018 թվականի փետրվարի 19-ին, ավանդույթի համաձայն, թբիլիսահայերը այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը: Մտավորականները, գրականության, մշակույթի և հասարակական գործիչները, մայր հայրենիքից օրվա առիթով ժամանած հյուրերը ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները: Մեծն […]

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան անվանակոչվել է «Ձիթենու ճյուղ»

Անկարայի քաղաքապետարանը անվանափոխել է «Նևզաթ Թանդողան» պողոտան, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը: Փողոցն այսուհետև կկրի «Ձիթենու ճյուղ» անունը՝ «ի պատիվ» համանուն ռազմական գործողության, որը Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը,  որոշումից անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատան առջև գտնվող ցուցանակը, որի վրա նշվում է փողոցի անունը, փոխվել է: Նշվում […]

Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 30 տարի է անցել այն օրից, երբ մեր ժողովուրդը միասնական ու միակամ ոտքի ելավ՝ իր վճռորոշ ձայնը բարձրացնելով հանուն մարդու […]

Պոլսի հայոց պատրիարքարանին է վերադարձվել «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը

Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին: Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի