27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

30 տարվա ընթացում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել. ԱԳՆ

«Երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով ենք Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն»,-այսօր «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարք Քոչարյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, և քանի դեռ դա այդպես է, Հարավկովկասյան տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը, դա գիտի նաև միջազգային հանրությունը:

«30 տարվա ընթացում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: 

Մենք ականատես ենք եղել դրան 2013 թվականին, երբ հայ սպա Գուրգեն Մարգարային կացնահարելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և հերոսացվեց: 2016-ին ապրլյան քառօրյա պատերազմի ընթացում աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե՛ խաղաղ բնակչության, թե՛ ռազմագերիների դեմ:

Չնայած միջազգայի հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հասարակություններին խաղաղության պատրաստելու, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանություների կողմից Արցախի ժողովրդի խաղաղ ժողովրդավարական երկրում ազատ ապրելու պահանջին ուժով պատասխանելու քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում»,-ասաց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ