26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան և Իրանը Սիրիայում կարող են առճակատման գնալ

«Washington Post»-ի սյունակագիր Իսհաան Թարուրը հոդված է հրապարակել  «Սիրիայում Թուրքիան և Իրանը կարող են առճակատման գնալ» վերնագրով:

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ սյունակագիրը նշում է, որ Աֆրինի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի մեծ խառնաշփոթ է ստեղծում առանց այդ էլ քաոսային սիրիական ճգնաժամում։

Կանխատեսվում է, որ Սիրիայում մղվող մարտերի ընթացքում իրար հետ կարող են բախվել տարածաշրջանային մի շարք պետություններ՝ առաջին հերթին Իրանին Թուրքիայի հետ։

Դրա համար պատճառ կարող է հանդիսանալ Սիրիայի կառավարական ուժերի մուտքը Աֆրին, որոնք պատրաստվում են օգնություն ցուցաբերել Սիրիայի քրդերին՝ թուրքերի հետ մարտերում։

Հեղինակը նշում է, որ  Սիրիայի քրդական ուժերը, արձագանքելով Ասադի քայլին, շտապեցին հայտարարել, որ Սիրիայի կառավարական ուժերի ներկայությունը ուղղված է Սիրիայի սահմանների պաշտպանությանը։

Նրա խոսքերով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունների այդպես էլ չմիջամտեցին Աֆրինի իրադարձություններին,  քրդերը ստիպված օգնություն խնդրեցին Սիրիայի կառավարական ուժերից, ինչը մի քանի ամիս առաջ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի հրետանին գնդակոծեց կառավարական ուժերին, բայց ինչպես սիրիական աղբյուրներն են վկայում, չկարողացավ կանգնեցնել նրանց։

Այս պարագայում   հեղինակը հավանական է համարում Իրանի և Թուրքիայի բախումը։

Ինչո՞ւ.

«Դրա  գլխավոր պատճառներից մեկ այն է, որ այս պարագայում եթե Թուրքիայի զինուժը և վերջինիս աջակցությունը վայելող  խմբավորումները բացի քրդերից բախման մեջ մտնեն նաև Սիրիայի կառավարական ուժերի  և շիական խմբավրումների հետ, ապա պարարտ հող կստեղծի Թուրքիայի և Իրանի առճակատման համար», գրել է սյունակագիրը։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ