08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել։ «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։ Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել։ Դատական վճռում որպես հիմնավորում […]

Պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարներին. պատերազմի պատրաստ լինելու ահազանգ են հնչեցնում (տեսանյութ)

Ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանին հետաքրքիր են ոչ թե Ադրբեջանի նախագահի բարբաջանքներն, այլ մեր իշխանության լռությունը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երևանը, Զանգեզուրը վերադարձնելն է։ «Ես դրա տակ տեսնում եմ էլ ավելի մեծ վտանգավորություն, քան զուտ Ալիևի հայտարարությունները: Ինքն այդքան […]

Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որոնց՝ Թուրքիան խախտում է Էգեյան ծովում Կիպրոսի ինքնիշխանությունը: Միջանկյալ նշենք, որ բանն նրանում է, որ Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոս կղզում հունական կողմի և միջազգային կազմակերպությունների՝ տեղի  նավթի և գազի հորատման և արտահանման աշխատանքներին: Էրդողանը նշելով, որ  իրենք ուշիուշով հետևում են Կիպրոսում և Էգեյան […]

ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին. «Ահաբեկչության վտանգ կա»

ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:   Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ չնայած կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը […]

Գարնանը Ադրբեջանը կսրի իրավիճակը

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ հասկանալու համար, թե ինչու են Ադրբեջանում արտահերթ ընտրություններ նշանակվել, բավական է ծանոթանալ այնտեղ ընթացող ներքին իրադարձություններին: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ այս պահին այնտեղ ընդդիմությունը դժգոհության ալիք է բարձրացնում, իսկ սա կարող է թուլացնել իշխանությանը: «Հետևաբար թուլացումից խուսափելու համար պետք է […]

Մեհրիբան Ալիեւայի հիշողությունը թարմացնել է պետք. Իրավունք

Ադրբեջանի պաշտպանության նախա­րար Հասան Զաքիրովը հավաքել է իր գեներալներին եւ հրահանգել՝ նախա­պատրաստվել իրենց ղեկավարի հրա­հանգներն իրականացնելու գործողություններին: Այս մասին նշում է գրող, հրա­պարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր Ռուզան Ասատրյանը եւ հավելում. «Այս Զաքիրով կոչվածը մո­ռացել է Իրանի ՊՆ-ի խոստովանությունը, որ եթե պարսիկներն իրենց չօգնեին, հա­յերը կմտնեին Բաքու»: Մտավորականն այնուհետեւ ընդգ­ծում է, որ հավատում է մեր զինուժին, […]

Արցախցիները արդար պայքար են մղում. Վալերի Բուայե

Արցախյան շարժման 30 տարին լավ առիթ է կրկին Արցախ այցելելու եւ տեղում այն տոնելու համար. հուսով եմ, շուտով կկարողանամ կրկին այցելել: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում փետրվարի 13-ին կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, հաղորդում է «Արցախպրեսը»: «2011 թվականին էր, երբ առաջին անգամ այցելեցի Լեռնային […]

Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից. Milliyet

Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Կ. Ա.-ն Ախուրյան գետում ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին՝ խախտելով հայ-թուրքական սահմանը: Վերջինս ձերբակալվել է սահմանապահների կողմից: Թուրքական կողմը տեղեկացվել է պատահածի մասին, ինչից հետո Դիգորի գավառապետ […]

Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան. Չավուշօղլուն ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից առաջ խոսել  է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: «Արդեն չենք ցանկանում լսել ԱՄՆ-ի խոստումները: Մենք այժմ հստակ քայլեր ենք ցանկանում տեսնել: Գյուլենական համայնքի, Սիրիայի քրդական ուժերի հարցում  ԱՄՆ-ի  հետ մեր շփումներում լուրջ սխալներ ենք տեսնում: Մեզ տրված խոստումները չիրականացվեցին: Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ […]

Ստիպված եմ լքել Պոլիսը. Բեքչյանի հրաժեշտի նամակը

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը: Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե  այս հարցում  բարեխղճորեն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված