Ռուսաստանը և Թուրքիան կարող են նոր պայմանագիր կնքնել S-400-ների շուրջ
Թուրքիան և Ռուսաստանը 2020 թ. պատրաստվում են ևս մեկ S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել:
Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին հայտնել է ռուս մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում:
Նրա խոսքերով՝ S-400 ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը նախատեսվում է Թուրքիային մատակարարել 2021թ.-ին:
Ծրագրվում է, որ նոր պայմանագրով թուրքական կողմը ռուսական կողմի արտոնագրի տրամադրման և վերահսկողության ներքո կարտադրի S-400 որոշ պահեստամասեր:
Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Rosoboronexport» ընկերությունն առայժմ որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն չի արել այդ առնչությամբ:
Հիշեցնենք, որ S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով S-400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվեն 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար: