26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են. Մաշալյան

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:

Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն:

Ըստ Մաշալյանի՝ որքան եկեղեցին ունի այդ օրենքները մեկնաբանելու իրավունք, նույնքան էլ պետությունն ունի: Այս դեպքում պետությունը կիրառելով իր իրավունքը որոշել է, որ պատրիարքի աթոռը թափուր համարելու համար գործող պատրիարքի հիվանդությունը բավարար պատճառ չէ: Այնուամենայնիվ, եպիսկոպոսը նշել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու պատճառը ոչ թե առողջական խնդիրներն են եղել, այլ գիտակցության բացարձակ կորուստը, և հույս է հայտնել, որ այդ հարցը մոտ ապագայում կկարողանան քննարկել պետական պաշտոնյաների հետ:

«Այս պահին պետության ցանկությունը հնարավոր չէ անտեսել, քանի որ պատրիարքությունը 450 տարի շարունակ գործել է որպես օսմանյան հաստատություն և դեռ շարունակում է առաջնորդվել այդ ռեֆլեքսներով»,-հայտնել է կրոնական ժողովի ատենապետը՝ ընդգծելով որ ժողովրդի մեծամասնությունն էլ համայնքի կառավարման հարցում բավական գիտելիքներ չունի:

Մաշալյանը, պետության որոշման դեմ չպայքարելու իր դիրքորոշմանն անդրադառնալով, գրել է. «Կարող էինք ամեն ինչ կրակի տալ, փոշի ու ծուխ բարձրացնել: Բավականին էլ հետաքրքիր կլիներ: Սակայն այդպես մեզ միայն ավեր կբերեինք»: Եպիսկոպոսը նշել է, որ չնայած ինքը և Աթեշյանը սկզբունքային հարցերում տարաձայնություններ ունեն, բայց թշնամիներ չեն:

Մաշալյանը, որ մեկ տարի առաջ պնդում էր, որ Աթեշյանի հետ հնարավոր չէ առաջ շարժվել, հիմա էլ չգիտի՝ կհաջողվի դա անել, թե ոչ, սակայն նախընտրում է լավատես լինի: 

«Աթեշյանը և Պետրոս Շիրինօղլուն ապացուցեցին, որ պետության սիրելիներն են: Մեր համայնքի խնդիրների նվազագույնը 70 տոկոսի աղբյուրը բյուրակրատական խոչընդոտներն են: Նրանք  իրենց կապերն օգտագործելով կարող են փակ դռները բացել: Այս ուղղությամբ մեր համայնքը նրանց պետք է աջակցի և խրախուսի»:

Կրոնական ժողովի ատենապետը համարում է, որ կատարվածը մեծագույն անարդարություն էր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նկատմամբ: Մաշալյանի համոզմամբ՝ Բեքչյանը, 2017թ հունիսից ստանձնելով տեղապահի պաշտոնը, պատրիարքի ընտրությունը կազմակերպելու հարցում ավելի շատ բան արեց, քան արվել էր վերջին 9 տարիների ընթացքում և կարողացավ ամբողջ գործընթացը ավարտին հասցնել:

«Մեր եկեղեցին 2017թ դեկտեմբերի 10-ին ընտրությունն անցկացնելու համար ամեն ինչ արժանի կերպով պատրաստել էր: Այսինքն, եթե նորմալ պայմանների լինեին, պատրիարքին վաղուց ընտրած կլինեինք»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ