06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրդողանի ամառանոցի կառուցման համար հատվել է ավելի քան 40.000 ծառ

Թուրքիայի Գյոքովա նահանգի Մարմարիս շրջանի բնակչությունը դժգոհ է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի համար կառուցվող ամառային նոր առանձնատան շինարարական աշխատանքների ժամանակ հատվել է ավելի քան 40.000 ծառ։

Ըստ թուրքական «Habersol» լրատվամիջոցի՝  բնակիչները փորձել են բողոքի ցույց  կազմակերպել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են այն։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ կառուցվելիք առանձնատունը կարող է ընդունել մոտ 300 մարդու: Ընդ որում նշյալ տարածքում նախկինում արգելված են եղել շինարարական աշխատանքները։

Հայտնի է, որ այդ նույն շրջանում  կառուցվելու է նաև կառամատույց՝  Էրդողանի 2 լյուքս դասի զբոսանավերի համար։

Աղբյուր`    Haber.sol.org.tr
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ