26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի պահանջով Չեխիայում քուրդ գործիչ է ձերբակալվել

Փետրվարի 25-ին Պրաhայում կալանավորվել է Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող  Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին  համանախագահ Սալիհ Մուսլիմը։  

Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարությունն այժմ նյութեր է  պատրաստում քուրդ քաղաքական գործչի արտահանձնման համար։  

Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող  հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիան 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին։

Թուրքական աղբյուրները պնդում են, որ Մուսլիմը կալանավորվել է Թուրքիայի պահանջով։ Գործողությունը իրականացվել էր Ինտերպոլի միջոցով։

Թեմային է արձագանքել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս Չեխիայի իշխանություններից պահանջել է անհապաղ Մուսլիմին արտահանձնել իրենց։

Աղբյուր`    Sozcu
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ