26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստամբուլում հայկական և այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդես է բացվել

Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը»  խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։

Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, ազգային փոքրամասնություններին պատկանող այլ պարբերականներ։

Ցուցահանդեսի համակարգող, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ այս միջոցառումը շատ կարևոր նշանակություն ունի՝ Սամբուլի այլալեզու մամուլը հանրությանը ներկայացնելու առումով։

Նա ընդգծել է, որ ստամբուլյան մամուլի պատմությունը բոլորովին էլ միատարր չէ, այն ներառում է նաև մի շարք ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակված պարբերականները։ Մինչդեռ այսօր շատերը շատ աղոտ պատկերացում ունեն Ստամբուլում այլալեզու հրատարակությունների մասին։

«Այսօր ցուցահանդեսի այցելուները ասում են, որ իրենք չգիտեին, որ Ստամբուլում այսքան ամսագրեր ու օրաթերթեր են հրատարակվել՝ այդքան բազմազան լեզուներով։ Այսօր նրանք գալիս են ցուցահանդես ու ասում՝ ուրեմն, Ստամբուլի մամուլը միագույն չէ, այն բազմազան է ու բազմերանգ։ Նրանք տեսնում են որոշ ցուցադրված օրինակներ ու միմյանց հարցնում՝  սա ի՞նչ է, ի՞նչ լեզվով է։ Հետո պարզում են, որ դրանք համշեներեն են կամ քրդերեն, հայերեն», – պատմել է Բիլմեզը։

Նշենք, որ փետրվարի 23-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը։

 

Աղբյուր`    Sputnik.news
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ