Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել է Արցախը Հայաստանին կապող երրորդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանն՝ ավելացնելով, որ այժմ կատարում են գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն: «Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային […]