08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են նախատեսված»

«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են․ բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը չունի այն հնարավորությունները, որ իր ասածներն ի կատար ածի։ Ալիևի ասածները «ներքին սպառողների» համար են․ նա ուզում է ցույց տալ, որ ինքը  նախագահի թեկնածու է, ով կարող է ադրբեջանցիների պատմական երազանքները իրականացնել․ սա մի քիչ ծաղրանքի նման է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի […]

Թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել․

Իրանում նախօրեին թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել։ IRINN-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը մասնավոր էր: Այնտեղ գտնվել է 11 հոգի՝ 8 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ։ Նրանք բոլորը մահացել են։ Նշվում է, որ ինքնաթիռը Արաբական Միացյալ Ամիրությունների Շարժա քաղաքից թռչում էր դեպի Ստամբուլ: Ավիավթարը տեղի ունեցել Չեհարմեհալ եւ Բահթիարիա նահանգում: Գետնին ընկնելուց հետո օդանավը բռնկվել է: Դեպքի վայր փրկարարների […]

Իրանում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել մարտի 8-ի առթիվ երթ անող կանանց

Իրանում մի խումբ ակտիվիստ կանայք մարտի 8-ին փորձել են ակցիա իրականացնել՝ ընդդեմ գենդերային անհավասարության, սակայնոստիկանները ծեծել են նրանց ու ձերբակալել ավելի քան 20 կանանց։ Ակտիվիստները հավաքվել են մայրաքաղաքի Ազադի պողոտայում՝ Աշխատանքի նախարարության մոտ: Նրանք բռնել էին պաստառներ՝ «Ոչ Գենդերային խտրականությանը »,« Ոչ խտրական աշխատանքային իրավունքներին»,«Կանանց հավասար և արդար վարձատրություն », «Ազատություն, հավասարություն, արդարություն» գրություններով: Երթից առաջ […]

Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են սիրիական հարցը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված կոմիտեների հանդիպումները մեկնարկել են։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը տեղեկացրել է, որ երկու կողմերի առաջին հանդիպման օրակարգում մի շարք այլ արդի խնդիրներից բացի տեղ է գտել նաև Սիրիայի և մասնավորապես Աֆրինի հարցը։ Նոյերթը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երեք տեխնիկական կոմիտե է կազմվել։ Դրանցից մեկը՝ […]

Վրաստանի վարչապետը կայցելի Բաքու

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան։ Նշվում է, որ այցը տեղի կունենա մարտի 11-ին: Հաղորդվում է, որ Կվիրիկաշվիլին մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող համատեղ նախագծերը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և այլ թեմաներ:

Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքը՝ Գարո Փայլանի մասնակցությամբ

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի  բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։ Տեղի ունեցած  ծեծկռտուքի ժամանակ  թեթև վնասվածքներ են ստացել 1 […]

Wikipedia-ն արշավ է սկսել՝ Թուրքիայում կայքի արգելափակման դեմ

Խոշորագույն առցանց հանրագիտարան Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության վերականգնմանն ուղղված արշավ է սկսել։ Facebook սոցիալական ցանցի Wikipedia–ի էջում #WeMissTurkey (մենք կարոտել ենք Թուրքիան) հեշթագով արշավ է մեկնարկել։ Հայտնի է, որ արշավը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում էջում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ են կատարվելու։ Փոխվել է նաև Facebook-ում Wikipedia-ի էջի գլխավոր լուսանկարը՝ տեղ տալով հեշթագի կարգախոսը կրող […]

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի դատապարտող հայտարարությունը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն)  Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ․ «Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության […]

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում /տեսանյութ/

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել։ Վեճը սկսվել է սիրիական Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ առաջացած վեճի ժամանակ:  Ծեծկռտուքի արդյունքում մի քանի պատգամավոր վնասվածք է ստացել, երկու քուրդ պատգամավորի տեղափոխել են հիվանդանոց։

Էրդողանը կոչ է արել սահմանափակել կանանց դեմ բռնությունների մասին հրապարակումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչով դիմել է զանգվածային լրատվության միջոցներին: Ընդդիմադիր մամուլն այդ կոչը բնութագրել է որպես հրահանգ: Ինչպես հայտնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, Էրդողանը լրատվամիջոցներին հրահանգել է սահմանափակել կանանց դեմ ուղղված բռնությունների, հալածանքների և հատկապես բռնաբարությունների մասին հրապարակումները։ Նա նշել է, որ կանանց դեմ գործադրվող բռնության դեպքերը հանրության շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված