15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Գերմանիայի թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա օրերս կատարված հարձակումների պատճառով Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային։

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարթին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան հանձնվել է նոտան և փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունները: Գերմանիայի իշխանություններից պահանջվել է հայտնաբերել մզկիթների վրա հարձակված անձնանց և պատասխանատվության ենթարկել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակը։ Ըստ նրա՝ Գերմանիայում բնակվող թուրքերը վերջին շրջանում ավելի հաճախակի են ենթարկվում հարձակումների։ Թուրք պաշտոնյան  այդ հարձակումները որակել է խտրականության հողի վրա իրականացված գործողությունններ։

Հիշեցնենք, որ հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին   Լաուֆֆեն ամ Նեկար  քաղաքներում։  Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ:

Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ