14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս  Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական խմբավորման ՝ «Գորշ գայլերի» նշանը։

Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)  կուսակցությունը, որն այժմ համագործակցում է Էրդողանի կուսակցության հետ։

«Մի՛ բարկացեք ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի վրա։ Մենք զգուշացնում էինք։  Էրդողանն այսօր հայտարարեց այն, ինչն արդեն հայտնի էր։ Որտեղից ո՞ւր ենք հասել»,-գրել է Փայլանը։

Էրդողանը, վերոնշյալ ժողովի ժամանակ  «գորշ գայլերի» նշանը ցույց տալով, վանկարկել է. «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ պետություն, մեկ հայրենիք»։

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ