06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիայի զինված ուժերը մոտենում են Աֆրին քաղաքին (լուսանկարներ)

Թուրքիայի կողմից Աֆրինում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինի խաղաղ բնակչությունը սկսել է լքել սեփական տները։

Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, արդեն Աֆրին քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա են գտնվում։

Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինուժը մոտ ժամանակներս կմտնի Աֆրին քաղաք։

Նշվում է, որ  Աֆրինից հեռացող բնակչության մի մասը շարժվում է դեպի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Իսկ մյուս մասը տեղափոխվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաք։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։


 

Աղբյուր`   ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ