12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Մի քիչ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք. թուրք քաղաքական գործիչը՝ Էրդողանին

Թուրքիայում  նորաստեղծ ընդդիմադիր «Iyi partisi» կուսակցության ղեկավար տիկին Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել, իսկ թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ պետական քաղաքականության մեջ գոյություն չունի կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:

Դիմելով Էրդողանին` թուրք կին քաղաքական գործիչն ասել է. 

«Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ էլ ընտանիքիդ ժամանակ հատկացրու։ Ի՞նչպարտադիր է ամեն ինչի մասին խոսես։  Պետք չէ ամեն անգամ մատ թափ տալ։  Միքիչ էլ  տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ։ Դու բղավում էիր, թեօսմանյան ապտակ ենք տալու։ Մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը եկավԹուրքիա, գողեգող խոսեցիք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հրամանատարը հայտարարել էր, որ եթե Սիրիայում թուրքական զինուժը հարվածի իրենց, ապա համարժեք պատասխան կստանա: նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկացի զինվորականի այդ հայտարարությունը, ասել էր «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չենկերել»:

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ